Պուտինի հետ հանդիպումը, հավանաբար, կկայանա Սաուդյան Արաբիայում. Թրամփ
Հոկտեմբերի 07, 2025

Պուտինի հետ հանդիպումը, հավանաբար, կկայանա Սաուդյան Արաբիայում. Թրամփ

By Փետրվարի 13, 2025 134

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա Սաուդյան Արաբիայում, սակայն պաշտոնական որոշում դեռ չի կայացվել. այս մասին հայտնել է ԱՄՆ ղեկավարը: 

«Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ առաջին անգամ կհանդիպենք Սաուդյան Արաբիայում», - ասել է Թրամփը Պուտինի հետ հեռախոսազանգից հետո: Այս մասին հայտնում է CNN-ը:

Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնորդ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը դերակատարում կունենա քննարկումներում՝ ասելով. «Մենք ճանաչում ենք թագաժառանգին, և ես կարծում եմ, որ դա շատ լավ տեղ կլինի»:

Խոսելով հանդիպման ամսաթվի մասին՝ նա նշել է, որ «դեռ որոշված չէ», բայց դա կարող է լինել «ոչ այնքան հեռավոր ապագայում»:

Թրամփը հավելել է, որ դեռևս չի պատրաստվում մեկնել Ուկրաինա։

Հարցին, թե արդյոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկա կլինի Պուտինի հետ հանդիպմանը, Թրամփը ենթադրել է, որ նա ներկա չի լինի:

«Հավանաբար, մենք կանցկացնենք առաջին հանդիպումը, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կարող ենք անել երկրորդ հանդիպման համար», - եզրափակել է նա:

Նախօրեին՝ փետրվարի 12-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Թրամփի միջև։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Պուտիnn ԱՄՆ նախագահին հրավիրել է Մոսկվա։ Թրամփը, խոսելով հնարավոր հանդիպման մասին, նշել է, որ այն տեղի կունենա «ոչ հեռու ապագայում»։

«Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի կարգախոսը՝ «Ողջախոհություն»։ Պայմանավորվեցինք աշխատել միասին, շատ սերտ՝ ներառյալ փոխադարձ այցեր ունենալով։ Պայմանավորվեցինք, որ մեր թիմերն անհապաղ կսկսեն բանակցությունները։ Ես անմիջապես կզանգահարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնեմ այս զրույցի մասին»,-զրույցի մասին ասել է Թրամփը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան

Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը թյուրքական ժողովուրդների հաղթանակն է

#ՀԻՄԱ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ Է ԸՆԹԱՆՈՒՄ

«Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով». Գագիկ Սուրենյան

Հեռախոսահամարների մասին կարելի է մոռանա՞լ. WhatsApp-ում շուտով օգտատերերի անուններ կհայտնվեն

Զինված հարձակում ԻՀՊԿ-ի շտաբի վրա. կան զոհեր և վիրավորներ

Պատրաստ եմ ձայներս տալ վարչապետի ընդդիմադիր թեկնածուին, ոչ միայն պատրաստ եմ, այլև ուրախ կլինեմ. Քոչարյան (տեսանյութ)