Վերջին տարիներին առաջին անգամ Հայաստանի բնակիչները չեն ավելացրել արտարժույթով ավանդները
Հոկտեմբերի 30, 2025

Վերջին տարիներին առաջին անգամ Հայաստանի բնակիչները չեն ավելացրել արտարժույթով ավանդները

By Փետրվարի 04, 2025 253

Հայաստանում վերջին մի քանի տարիներին առաջին անգամ ֆիզիկական անձանց արտարժույթով ավանդների աճ չի նկատվել։ Այս մասին վկայում է Կենտրոնական բանկի 2024 թվականի վիճակագրությունը։

10-15 տարի առաջ արտարժույթով ավանդների մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգում հասնում էր 60%-ի, սակայն այնուհետև դրամով և արտարժույթով ավանդները աստիճանաբար հավասարվեցին։ Այսպես, 2020 թվականին դրամային ավանդները կազմել են ընդհանուր պորտֆելի 49,8%-ը (բացարձակ թվերով՝ 827 մլրդ դրամ կամ ընթացիկ փոխարժեքով՝ 2 մլրդ 78 մլն դոլար)։

Հետագա երեք տարիներին՝ 2021-23 թթ, դրամով և արտարժույթով ավանդների ծավալներն աճել են մոտավորապես նույն կերպ, ուստի և տոկոսային հարաբերությամբ նրանց միջև պահպանվել է մոտավոր հավասարությունը։ Սակայն 2024 թվականին հայկական դրամով ավանդների պորտֆելն աճել է 17,3%-ով, իսկ արտարժույթով՝ ընդամենը 1,5%-ով։ Այժմ հարաբերակցությունը կազմում է 55.8%/44.2%՝ հօգուտ դրամային ավանդների:

Բացարձակ թվերով՝ հայկական դրամով ավանդների ծավալը 2024 թվականի վերջին կազմել է 1 տրլն 618,1 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 4 մլրդ 65,5 մլրդ դոլար), իսկ արտարժույթով՝ 1 տրլն 282,1 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝3 մլրդ 221,4 մլն դոլար)։

Հատկանշական է, որ դրամով ժամկետային ավանդներն աճել են շատ ավելի մեծ չափով (20,2%), քան ցպահանջ ավանդները (11,9%): Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանում ժամկետային ավանդները կարելի է հետ վերցնել ժամկետից շուտ, թեև ավելի փոքր տոկոսով։

Հավելենք, որ վերջին երկու տարիներին Հայաստանի Կենտրոնական բանկը բազմիցս մատնանշել է ավանդատուների վարքագծային փոփոխությունները։ Նախորդ տարիներին, արտարժույթի փոխարժեքի կտրուկ տատանումների ժամանակ, քաղաքացիները բանկերից զանգվածաբար հետ էին վերցնում դրամային ավանդները կամ դրանք փոխում դոլարային ավանդներով։

Արտարժութային տատանումների առաջին դեպքը, որը չի ուղեկցվել ավանդների նման արտահոսքով, տեղի է ունեցել 2022 թվականի գարնանը, երբ դրամի փոխարժեքը նվազեց, իսկ հետո, ընդհակառակը, դոլարի նկատմամբ սկսեց ամրապնդվել (ռելոկանտների ներհոսքի պատճառով)։ Այս և հետագա տատանումների ժամանակ բանկային ավանդների զանգվածային արտահոսք տեղի չի ունեցել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի