Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին է․ ՄԱԿ
Հոկտեմբերի 30, 2025

Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին է․ ՄԱԿ

By Սեպտեմբերի 22, 2024 241

Հարյուր հազարավոր մարդիկ ապաստան են փնտրում կիրակի օրը Լիբանանից Իսրայելի հյուսիս արձակված «Հեզբոլլահի» հրթիռներից, հայտնել են իսրայելական զինվորականները, մինչդեռ ՄԱԿ-ը զգուշացրել է բռնության սրման պատճառով   տարածաշրջանային անխուսափելի աղետի մասին, գրում է AFP-ն։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Իսրայելը հասկացրել է, որ մտադիր է իր ուշադրության տակ առնել «Հեզբոլլահ» շարժումը՝ Գազայի հատվածում պատերազմի պատճառով գրեթե մեկ տարվա սահմանային գնդակոծություններից հետո։

Փոխգնդակոծությունները վերսկսվել են այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հայտնել է, որ տասնյակ իսրայելական ռազմական ինքնաթիռներ «զանգվածային» հարվածներ են հասցնում Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին:

Իսրայելի ուրբաթ օրվա ավիահարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» էլիտար ստորաբաժանման ղեկավար Իբրահիմ Աքիլը։

«Նկատի ունենլով, որ տարածաշրջանը անխուսափելի աղետի եզրին է, դժվար է գերագնահատել այն փաստը, որ չկա ռազմական լուծում, որը կողմերից որևէ մեկին ավելի անվտանգ կդարձնի», - X սոցիալական ցանցում հայտարարել է ՄԱԿ-ի Լիբանանի հարցերով հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշարտը:

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, Բեյրութի հարավում ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 45-ի:

Իսրայելական բանակն, իր հերթին, հայտարարել է, որ ավելի քան 100 հրթիռ է արձակվել Լիբանանից կիրակի վաղ առավոտյան:

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 22 Սեպտեմբերի 2024 15:19

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի