«Հայաստանին դավաճանել են այն վայ-գործիչներն, ովքեր այսօր շնորհավորում են». Արմեն Այվազյան
Հոկտեմբերի 30, 2025

«Հայաստանին դավաճանել են այն վայ-գործիչներն, ովքեր այսօր շնորհավորում են». Արմեն Այվազյան

By Սեպտեմբերի 21, 2024 275

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախության օրվա առթիվ ցանկանում եմ, նախ, ընդգծել, որ Հայաստանին դավաճանել են ճիշտ այն վայ-գործիչները, ովքեր այսօր, իրար հերթ չտալով, շնորհավորում են նրա անկախության տոնը։ Կոչ եմ անել թքել նրանց շնորհավորանքների վրա, որովհետև դրանք ամբողջովին կեղծ ու շինծու են, ինչպես և նրանց հայատյաց հեղինակները։

Հայաստանին դավաճանել են ոչ միայն ներսից, այլև դրսից՝ կեղծ «դաշնակիցներն» ու «բարեկամները», «քաղաքակիրթ աշխարհն» ու «միջազգային համայնքը»։ Պարզապես դեն նետեք նրանց շնորհավորանքները, որովհետև դրանք ևս կեղծ ու շինծու են։

Ցավոք, այսօր Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է միայն թղթի վրա։ ՀՀ-ի ղեկավարներն ու պաշտոնական «ընդդիմությունը» օտարի հլու-հնազանդ կամակատարներն են, որոնք ուղղորդում են հայկական նավը դեպի անդունդ։ Հայաստանն արագորեն ողողվում է այլացեղ ու այլակրոն օտար տարրերով։ Օտարի դրածոները կազմաքանդում են Հայաստանի կրթական ու գիտական դաշտը։ Փողոցում, եթերում ու պաշտոնական միջավայրում հայոց լեզուն ոտնահարվում է ամեն քայլափոխի։ Ադրբեջանական նոր հարձակումներից առաջ երկրի պաշտպանունակությունը թողնված է բարձիթողի վիճակում։ Ազգ-բանակ կառուցելու նպատակ և մտադրություն չկա։ ՀՀ ոչ-բարով վարչապետը ժողովրդին անամոթաբար կոչ է անում մոռանալ, թե որն է իր հայրենիքն ու պատմությունը և ապրել միայն հաճույքների համար։ Կոչ է անում դադարել պայքարը հանուն ազատության, անկախության և ազգային արժանապատվության, այլ հաշտվել ու համակերպվել Հայաստանի աստիճանական ուծացման և հայազերծման հետ։ Այսպիսով, մերօրյա Հայաստանում հայ ժողովրդի անվտանգության կենսական պահանջներն ու շահերը, հայոց լեզուն, մշակույթը, ապրելակերպը, Սահմանադրությունը բոլորը դավաճանված են։

Այսպիսի դժնդակ պայմաններում Անկախության օրը նշելու միակ իմաստը անկախության համար նոր պայքարի անհրաժեշտության մասին հիշելն է։ Հայ ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտնի զրոյից կերտելու իր տակավին չկայացած ազգային պետությունը՝ առանց, սակայն, ներկա փչացած, օտարամոլ, ստրկամիտ ու խամաճիկ վերնախավերի, որոնց ժամանակը վաղուց է անցել։

Նպատակը մնում է նույնը՝ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ԱՄՈՒՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻ ԵՎ ԲՆԻԿ ԱՅՆ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ, ՈՐԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԿՏՐՎԱԾՔՈՎ։

ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի