Թզուկը
Հոկտեմբերի 30, 2025

Ասում են, թե մի մարդ կլինիկական մահ է ապրում ու հայտնվում է մի մեծ ու լուսավոր քաղաքի հրապարակում, ուր ամենուր թզուկներ էին: Երկնքում նկատում է Աստծո հրեշտակին ու հարցնում.

– Այս ո՞ւր եմ ընկել և ովքե՞ր են այս թզուկները:

Հրեշտակը պատասխանում է.

– Դու հանդերձյալ աշխարհում ես, իսկ այս թզուկներն այն մարդիկ են, ովքեր իրենց երկրային կյանքում իրենց հոգևոր էության մեջ մանուկ են մնացել ու կատարյալ հոգևոր հասակի չեն հասել…

Մարդը տեսնում է, որ թզուկների մի մեծ բազմություն հավաքվել է մի բարձր պատվանդանի մոտ, որի վրա բանալիներ են դրված ու փորձում են ցատկել ու բանալիները վերցնել, բայց չի ստացվում:

Մարդը կրկին հարցնում է հրեշտակին.

– Այդ ի՞նչ բանալիներ են, որ այս թզուկ մարդիկ չեն կարողանում պատվանդանից վերցնել.

Հրեշտակը պատասխանում է.

– Դրանք երկնքի արքայության դռների բանալիներն են, թզուկները ցատկում են, որպեսզի վերցնեն այդ բանալիները և կարողանան մտնել երկնքի արքայություն:

Մարդը` ինքնագոհ ու վստահ, մոտենում է պատվանդանին, նկատում է, որ այն բավականին բարձր է: Ցատկում է, ձեռքը բանալուն չի հասնում, նորից է ցատկում, բայց ապարդյուն… Զարմացած նայում է շուրջբոլորը, թզուկներին, որոնցից մեկն ասում է.

– Ինչո՞ւ ես զարմացել. մի՞թե կարծում ես, որ քո թզուկ հասակով կարող ես ինձանից լավ ցատկել: Այս երկու հազար տարի է, ինչ ցատկում եմ, բայց ձեռքս բանալուն չի հասնում, էլ ուր մնաց, որ քո մեկ, երկու ցատկով կարողանաս բանալին վերցնել:

Իսկ մենք ձգտո՞ւմ ենք հոգևոր կատարյալ հասակ ունենալ, թե՞պարզապես բավարարվում ենք քրիստոնյա կոչվելով: Ամեն քրիստոնյա պետք է ձգտի հոգևոր թզուկ չմնալու համար և ամոթով չմնա երկնքի արքայության դռների առջև…

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի