Հանրությունը պետք է տեսնի՝ ովքեր են այդ ոստիկանները. ՖՈՏՈ
Հոկտեմբերի 07, 2025

Հանրությունը պետք է տեսնի՝ ովքեր են այդ ոստիկանները. ՖՈՏՈ

By Հունիսի 07, 2024 402

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Հանրությունը պետք է տեսնի՝ ովքեր են այդ ոստիկանները.

2024 թվականի մայիսի 28-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մի խումբ միաբանների ուղեկցությամբ Գայանյանց տոնիառիթով մատուցված Ս. Պատարագի և Հանրապետական մաղթանքի ավարտից հետո այցելել է Սարդարապատի հուշահամալիր՝ Առաջին Հանրապետության մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար աղոթք բարձրացնելու համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նման այցերը կրում են ավանդական բնույթ և կազմակերպվում են մշտապես։

Սարդարապատի հուշահամալիր հասնելուն պես Ոստիկանության տասնյակ ծառայողներ, ստեղծելով արգելքներ, առանց պատճառներ նշելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հոգևոր դասին թույլ չեն տվել մուտք գործել հուշահամալիրի տարածք ու սահմանափակել են ազատ տեղաշարժը։

Մայր Աթոռի հարցմանն ի պատասխան` Ոստիկանությունը միայն նախապես փոխանցել է, որ ՀՀ Կառավարության ղեկավարի այցը նախատեսված է 2024թ. մայիսի 28-ին՝ առավոտյան ժամը 10-11-ի սահմաններում։ Վստահ լինելով փոխանցված տեղեկատվության ճշգրտությանը՝ Ամենայն Հայոց ԿաթողիկոսըՍարդարապատի հուշահամալիր է այցելելմայիսի 28-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում:

Մայր Աթոռը հաշվի է առել նաև «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքը, որն ունի նաև կարգավորումներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունի հատուկ կարգավիճակ։

Սարդարապատի հուշահամալիրի մոտ ոստիկանները Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հոգևորականներին թույլ չեն տվել մեքենայով մուտք գործել հուշահամալիրի կայանատեղի։ Վեհափառ Հայրապետն ու մյուս հոգևորականները ստիպված են եղել ոտքով անցնել նշյալ տարածքը ևհանդիպել են իրենց տեղաշարժն արգելափակած Ոստիկանության ծառայողների շարքերի:

Ոստիկանության ծառայողներն գրեթե անմիջապես սկսել են հրել և քաշքշել հոգևորականներին, բղավել և խոչնդոտել նրանց տեղաշարժը դեպի հուշահամալիր։ Հոգևորականների նկատմամբ նաև գործադրվել է բռնություն։ Մասնավորապես, քաշքշելու ժամանակ հարված է հասցվել Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, պոկել են նրա պանակեն (Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշան)՝ քաշքշելով հոգևոր հայրերին, դրսևորելով անհարգալից վերաբերմունք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևոր հայրերի նկատմամբ։

Հոգևորականները նկատել են, որ իրենց նկատմամբ Ոստիկանության արարքները համակարգում էին քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր, ինչպես հետագայում հրապարակվեցին մամուլում, Կառավարության ղեկավարին ենթակա Պետական պահպանության ծառայության աշխատակից են։ Ընդ որում, նրանցից մեկն առանձնացել է տեղում Ոստիկանության նոր ուժեր ներգրավելու ոստիկանների տված«հանձնարարականներով»։ Հարց է առաջանում՝ ի՞նչ իրավասություն ունի այս ծառայության աշխատակիցը համակարգելու նման անօրինական ու իրավունքները ոտնահարող արարքներ։

Այսինքն՝ տեղի ունեցածը եղել է գիտակցված ակտ, որը անմիջապես արդարացրել են նաև Կառավարության ղեկավարը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության տարբեր պատգամավորներ՝ տարածելով իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տեղեկություններ, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սարդարապատի հուշահամալիր է գնացել սադրանքի նպատակով։ Այսինքն՝ Ոստիկանության և Կառավարության ղեկավարին ենթակա Պետական պահպանության ծառայության աշխատակիցների նկարագրված անօրինական արարքները ստացել են քաղաքական հովանավորություն։

Խնդրում ենք հանրությանը, բոլոր այն քաղաքացիներին, որոնք կճանաչեն այս լուսանկարնեում նշված ոստիկաններին, նրանց անուն-ազգանունները հրապարակել: Հանրությունը պետք է տեսնի՝ ովքեր են այդ ոստիկանները»:

           

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան

Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը թյուրքական ժողովուրդների հաղթանակն է

#ՀԻՄԱ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ Է ԸՆԹԱՆՈՒՄ

«Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով». Գագիկ Սուրենյան

Հեռախոսահամարների մասին կարելի է մոռանա՞լ. WhatsApp-ում շուտով օգտատերերի անուններ կհայտնվեն

Զինված հարձակում ԻՀՊԿ-ի շտաբի վրա. կան զոհեր և վիրավորներ

Պատրաստ եմ ձայներս տալ վարչապետի ընդդիմադիր թեկնածուին, ոչ միայն պատրաստ եմ, այլև ուրախ կլինեմ. Քոչարյան (տեսանյութ)

Փաշինյանը 5 հազար զոհերով ծնել է խաղաղության օրակարգ և փորձում է դրա հեղինակը լինել. Քոչարյան

Հերթական միջադեպը դպրոցում.15-ամյա աշակերտը «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

Լեկորնյուի հրաժարականից հետո ֆրանսիացիների մեծամասնությունը պահանջում է նաև Մակրոնի հրաժարականը․ հարցում

Մայր Թերեզա է աշխատում, բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

Փի Դիդդին Թրամփից ներում է խնդրել

Երևանում տրոլեյբուսում հայտնաբերվել է կնոջ մարմին

Նույնիսկ մեր կազակների ձիերը ավելի լավ կկատարեին նրա աշխատանքը. Մեդվեդևը՝ Մակրոնի մասին