Ռուսները նախազգուշացնում են Հայաստանի ղեկավարությանը
Սեպտեմբերի 05, 2025

Ռուսները նախազգուշացնում են Հայաստանի ղեկավարությանը

By Հունիսի 05, 2024 475

«Հրապարակը» դեռ մարտի 5-ին գրել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ամենաուշը մինչեւ աշուն պետք է դիմել ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար։ Այս հայտարարությունից մի քանի օր անց ընդամենը՝ մարտի 7-ին էլ Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էր բավականին ուշագրավ հայտարարություն արել՝ կապված Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հետ։

Նա մասնավորապես ասել էր․ «Մենք բավականին մեծ կախվածություն ունենք Ռուսաստանի Դաշնությունից՝ տարբեր ուղղություններով․ արտահանում, ներմուծում, էներգետիկ եւ այլ հարցեր։ Ամեն դեպքում, կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել, որպեսզի բարձրացնենք մեր սուվերենությունը։ Ցանկացած մեկ տեղից կախվածությունը ցանկալի չէ։ Կարծում եմ` ռիսկային կլինի ԵԱՏՄ-ն լքելը»։

Անշուշտ հասկանալի է, որ այս հայտարարությունները չէին կարող վրիպել ռուսների ուշադրությունից, հատկապես որ թե՛ ժամանակագրորեն, թե՛ բովանդակությամբ ֆինանսների նախարարի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի՝ իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարության շարունակությունը կարծես լիներ։ Ռուսական մեդիափորձագիտական հանրույթում Հայաստանից հնչող այսօրինակ հայտարարությունների առնչությամբ արտահայտված տեսակետները վերլուծելիս հետեւյալ եզրահանգումներին ենք գալիս․

• Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ձեռնամուխ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության վերափոխմանը, որը կարելի է նաեւ բնորոշել՝ Հայաստանի անցում հակառուսական աշխարհաքաղաքական ճամբար։

• ՀԱՊԿ-ի մասով Երեւանի դիրքորոշումը հայտնի է․ Հայաստանը բոյկոտում է այս կազմակերպության հետ կապված բոլոր միջոցառումները, դադարեցնում է այդ կազմակերպության ֆինանսավորման իր մասնաբաժնի վճարումը, սակայն, ընդհանուր առմամբ, դեմ չի արտահայտվում այն որոշումներին, որոնք ընդունվում են իր բացակայությամբ։ Ըստ էության, Երեւանը մի ոտքով ՀԱՊԿ-ում է, մի ոտքով՝ ՀԱՊԿ-ից դուրս, եւ պատահական չէ, որ ՀԱՊԿ-ից արդեն քանիցս հնչել են հայտարարություններ, որ Երեւանը հարկ է ճշգրտի իր կեցվածքը՝ այդ կազմակերպության ու այդ կազմակերպությանն իր անդամակցության ապագայի վերաբերյալ։ Սա ընդհանուր արտաքին քաղաքականության վերանայման կամ հակառուսական ճամբարի անցման թրենդում է դիտարկվում։

• ԵԱՏՄ պարագայում ամեն բան մի փոքր ավելի բարդ է։ Հայաստանի համար տնտեսապես չափազանց շահավետ է ԵԱՏՄ անդամակցությունը։ Վերջին երկու տարում Հայաստանի ՀՆԱ-ն կտրուկ աճ է գրանցել, ինչը նկատելի է նույնիսկ գլոբալ առումով։ Հետեւաբար, ըստ ռուսական կողմի փորձագետների եւ վերլուծաբանների, Երեւանի կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալը, առայժմ գոնե, քանի դեռ Արեւմուտքը համարժեք բան չի առաջարկել, քիչ հավանական են համարում, թեեւ, մյուս կողմից էլ, Երեւանի որդեգրած հակառուսական քաղաքականության ընդհանուր համատեքստում չեն բացառում, որ որոշակի պահի Երեւանը ԵԱՏՄ-ում կարող է սկսել ապակառուցողական կամ քայքայիչ գործունեություն։

• Մոսկվան, ըստ ռուս փորձագետների եւ վերլուծաբանների, Երեւանին դեռեւս ընկալում է որպես դաշնակից եւ հավատում է, որ Երեւանը կտրուկ քայլերի չի գնա իր հանդեպ, որը կարելի լինի գնահատել որպես թշնամական կամ ոչ բարեկամական։ Սակայն այդ իրավիճակը կարող է փոխվել, եւ Մոսկվայի համբերությունը կարող է եւ հասնել իր վերջնակետին։ Այդ դեպքում, ըստ ռուսական կողմի, Հայաստանի ղեկավարությունը ստիպված է լինելու հայտնվել շատ բարդ ընտրության առաջ եւ դեռ որեւէ այլընտրանք չունենալով, կարող է հայտնվել ընդհանուր բացասական վերաբերմունքի ալիքի տակ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթ գնելը. Թրամփ

Էպշտեյնի նախկին ընկերուհին Թրամփին մեղադրել է ոտնձգության մեջ

Կիմ Չեն Ընն իր հետ Չինաստան է բերել սեփական զուգարանը. Reuters

Թրամփի որդին միլիարդատեր է դարձել

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Պուտինը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ռուսաստանցիների համար վիզային ռեժիմի վերացման համար

Թրամփն առաջարկել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան համատեղ աշխատեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում

Թուրք պաշտոնյան ՆԱՏՕ-ի քարտուղարի հետ քննարկել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը

Պաղեստինցիները փախչում են Գազայի հարավ. լուսանկարներ

Ճապոնիայի վարչապետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը

Եվրոպացի առաջնորդները զրուցել են Թրամփի հետ՝ Զելենսկու մասնակցությամբ գագաթնաժողովից հետո

Թրամփը Սպիտակ տանը ընթրիքի կհրավիրի բոլոր տեխնոլոգիական գործադիր տնօրեններին, բացի Մասկից. Associated Press

Հայաստան - Պորտուգալիա․ մինչև 3 տարեկանների մուտքն ազատ է

Սևանում ջրային մոտոցիկլ է շրջվել

Դատավորը որոշել է, որ Թրամփի վարչակազմն անօրինական կերպով է կրճատել Հարվարդի համալսարանի ֆինանսավորումը