ԱԳՆ կայքից հանում եք բոլորի անունները, գրում, որ թուրք-ադրբեջանական գործակալներ են ու համացանցը ողողում եք դրանով․ Բագրատ Սրբազան
Հոկտեմբերի 30, 2025

ԱԳՆ կայքից հանում եք բոլորի անունները, գրում, որ թուրք-ադրբեջանական գործակալներ են ու համացանցը ողողում եք դրանով․ Բագրատ Սրբազան

By Մայիսի 31, 2024 318

Ոտքով, բռունցքով հարվածելով տարել են շատերին, բայց ասեմ՝ չեք հաջողելու, սա ընդամենը նախերգանքն է։ Այս մասին ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Վահե Ղազարյան, դու գլխովդ պատասխան ես տալու։ Մի սրիկա վերևը նստել՝ ասում է ընդունում եմ, չեմ ընդունում, դու ով ես, որ ընդունես կամ ոչ Թուրքերի ու ադրբեջանցիների դիմաց ծնկի եկած  արտգործնախարարը՝ այդ ստախոսի քմահաճույքները կատարողը, ոստիկանության թիկունքում թաքնված, ապօրինություններ գործելով, կրում է ամբողջական պատասխանատվություն այս ամբողջի վերաբերյալ։

Մեր դեմը առնելու ձև չկա էլ, սա նախերգանքն էր, սա թող ոստիկանությունն էլ իմանա, որ որևէ կերպ մեզ չեն կարող վախեցնել։ Մենք հայտարարում ենք, որ իրենք գործակալներ են ու այդ գործակալները այսօր ղեկավարում են մեր երկիրը։

Մտնում եք, ԱԳ կայքը, հանում եք բոլորի անունները, գրում եք, որ թուրք-ադրբեջանական գործակալ են ու համացանցը ամբողջությամբ ողողում եք դրանով։ Մնալու ենք այստեղ՝ ուզում է անձև գա, ուզում է ձյուն, կմնանք այնքան, ինչքան կուզենք, օր ու արև չենք տալու ձեզ»,- ասաց Սրբազանը։

Նա ասաց, որ լրագրողի են ծեծել և խնդրեց այդ մասին ամբողջ տեղեկությունները փոխանցել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի