Ձեր հեռատես մոտեցման շնորհիվ Ղազախստանն այսօր էական դեր ունի գլոբալ հարցերում․ Փաշինյանը՝ Տոկաևին
Հոկտեմբերի 30, 2025

Ձեր հեռատես մոտեցման շնորհիվ Ղազախստանն այսօր էական դեր ունի գլոբալ հարցերում․ Փաշինյանը՝ Տոկաևին

By Հոկտեմբերի 25, 2025 30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ղազախստանի բարեկամ ժողովրդին` Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

Հիրավի նշանակալի են Ղազախստանի անկախ պետականության ամրա­պնդման, քաղաքական և քաղաքացիական ինստիտուտների կայացման, երկրի սոցիալ-տնտեսական, գիտակրթական և մշակութային զարգացմանը միտված բարեփոխումները։ Ձեր հեռատես մոտեցումների և հետևողական ու սկզբունքային քայլերի շնորհիվ Ղազախստանն այսօր էական դերակատարություն ունի տարածա­շրջանային և գլոբալ հարցերում՝ հարգանք վայելելով միջազգային ասպարեզում։

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների բարեկամության ու փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթների վրա հիմնված միջպետական հարաբերություններում առկա դինամիկան, նախորդ տարի կայացած Ձեր պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ մեկտեղ, ի հայտ կբերեն Երևանի և Աստանայի փոխգործակցության խորացման նոր դրսևորումներ։

Լիահույս եմ, որ մոտ ապագայում նախատեսված Ղազախստան իմ պաշտոնա­կան այցի ընթացքում մենք կքննարկենք Հայաստան–Ղազախստան միջպետական օրակարգը՝ ի նպաստ բարեկամության, բարօրության և դեպի ապագան միտված երկկողմ ռազմավարական հարաբերությունների առաջմղման։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի շահ Ղազախստանի բարեկամ ժողովրդի»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի