ՀՀ վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է, Նիկոլից փախչելու միտքն անգամ բացառում եմ. Դավիթ Համբարձումյան
Հոկտեմբերի 30, 2025

ՀՀ վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է, Նիկոլից փախչելու միտքն անգամ բացառում եմ. Դավիթ Համբարձումյան

By Հոկտեմբերի 24, 2025 199

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, որը երեկ դատարանի վճռով դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, հանդես է եկել ուղերձով։

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես արդեն գիտեք, Երևանի քրեական դատարանը նախօրեին ինձ դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քրեական գործի մեջ ինձ մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա։ Ոչ մի փաստ, ոչ մի վկայություն, ոչ մի ապացույց, ոչ մի այլ հանգամանք, որը կարող էր՝ թեկուզ չնչին կերպով հիմնավորել իմ մեղավոր լինելը։ Բառիս բուն իմաստով՝ ոչինչ։

7,5 տարի անց ինձ շինծու գործով շուտափույթ ազատազրկելու որոշումը խոսում է այն մասին, որ իմ դեմ կիրառված պատժամիջոցը բացառապես քաղաքական է։ 7.5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է այդ միջադեպի բոլոր մասնակիցների մասով և միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ։

 

Այսինքն միջադեպի մասնակիցներ չկան, բայց կա կազմակերպիչ։

Սիրելի հայրենակիցներ, մի քանի ամիս առաջ, երբ ես ընդունեցի խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկն առաջադրել ինձ ՀՀ վարչապետի պաշտոնում, ես գիտակցում էի, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի չեզոքացնեն իրենց համար ծագած այդ  իրական վտանգը։ Ես որոշումը կայացնելիս պատրաստ եմ եղել ամեն տեսակ փորձության՝ լավ իմանալով, որ Հայրենիքի անկախության համար մղվող պայքարն ամենևին հեշտ ճանապարհ չէ։

Ես, ստանձնելով այդ պատասխանատվությունը, շարունակելու եմ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը օր առաջ ազատվի դավաճան իշխանություններից։ Իմպիչմենտը եղել և շարունակում է մնալ Նիկոլից օր առաջ ազատվելու միակ տարբերակը։ Ուստի կոչ եմ անում ընդդիմությանն ու հայրենասեր բոլոր քաղաքացիներին միավորվել այդ օրակարգի շուրջ և հնարավորինս շուտ կյանքի կոչել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Վստահեցնում եմ՝ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան։ Դա է ուզում նաև մեր ժողովուրդը։ Ուստի պետք է պայքարել և հասնել հաղթանակի։

Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս օրերին ես աշխատանքային այցով գտնվում եմ արտերկրում։ Հայաստան վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է: Իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել: Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում և բոլորս միասին կպայքարենք իմ, Սրբազան Հայրերի, այլ քաղբանտարկյալների և մեր ամբողջ երկրի ազատության համար։ Աստծով»։ 

Նշենք, որ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ դատարանը վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք։ 

 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունիում մի խումբ անձինք հարձակվել էին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և բռնություն գործադրել: Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիսի բնակիչներ Սարգիս Սահակյանին, Գևորգ Համբարձումյանին, Գոռ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել:  Բայց դատարանը որոշել էր Դավիթ Համբարձումյանի և Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին, և նրանք ազատ էին արձակվել:

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի