«Թրամփի ուղին» քննարկվում է ՌԴ–ՀՀ բարձր մակարդակի երկխոսության շրջանակում. Կոպիրկին
Հոկտեմբերի 30, 2025

«Թրամփի ուղին» քննարկվում է ՌԴ–ՀՀ բարձր մակարդակի երկխոսության շրջանակում. Կոպիրկին

By Հոկտեմբերի 24, 2025 30

«Թրամփի ուղու» հարցը բարձրացվում է Ռուսաստան-Հայաստան բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այդ հարցը, բնականաբար, քննարկվում է բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Ամեն դեպքում, այդ թեման չի կարող չբարձրացվել։ Ես այստեղ կհիշեցնեմ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ այդ հարցը քննարկվում է միայն ԱՄՆ-ի հետ։ Բայց թեման կարևոր է, և այն, իհարկե, չի կարող չարծարծվել մեր երկխոսության շրջանակում», – ասաց դիվանագետը։

Նա նաև հիշեցրեց Մոսկվայի հիմնարար դիրքորոշումը, որը հնչեցվել է քաղաքական տարբեր մակարդակներում`ՌԴ–ն աջակցում է դեպի իրական խաղաղություն, իրավիճակի կայունացում, տարածաշրջանի բարգավաճում տանող ցանկացած քայլ։

«Ինչ վերաբերում է կոնկրետ այսպես կոչված «Թրամփի ուղուն», մենք սպասում ենք գործարկման մանրամասների, մեխանիզմների մասին ավելի կոնկրետ տեղեկատվության», – ընդգծեց Կոպիրկինը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի