Դավիթ Համբարձումյանի դեմ ցուցմունք տված 4 անձից 3-ը հրաժարվել են ցուցմունքներից. փաստաբան
Հոկտեմբերի 30, 2025

Դավիթ Համբարձումյանի դեմ ցուցմունք տված 4 անձից 3-ը հրաժարվել են ցուցմունքներից. փաստաբան

By Հոկտեմբերի 24, 2025 38

Դավիթ Համբարձումյանի դեմ ցուցմունք տված 4 անձից 3-ը դեռ նախաքննության ընթացքում հրաժարվել են իրենց ցուցմունքներից։ Ֆեյսբուքյան իր էջում Մասիսի համայնքապետ Դաբիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գործից մանրամասներ է ներկայացրել։ Նրա խոսքով` դատաքննության փուլում 4-ն էլ պնդել են, որ Դավիթ Համբարձումյանը որևէ հակաիրավական արարք չի կատարել։ 

«Այսինքն՝ դատարանում հարցաքննված որևէ վկա մեղադրական ցուցմունք չի տվել։ Դա չխանգարեց դատավորին կայացնել մեղադրական վերդիկտ։ Նաև կարևոր մի հանգամանք ևս։ Դավիթի նկատմամբ այս դեպքով կիրառելի էր համաներումը 2018 թվականի աշնանը ընդունված օրենքով, եթե նա դատապարտվեր մինչև 6 տարի, իսկ հոդվածը 4-ից 7 տարի է նախատեսում։ Մինչև 6 տարի դատապարտվելու դեպքում կկիրառվեր համաներում և բնականաբար պատժից կազատվեր։ Բայց դատավորը տալիս է պատիժ 6 տարի 3 ամիս, այսինքն՝ մի քանի ամիս ավել, և խափանման միջոցը, որի պայմանները երբեք Դավիթը չի խախտել, փոխում է կալանքի»,- ասել է փաստաբանը։ 

Ավելի վաղ հայտնել էին, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանն այսօր կարդաց 2018-ին ցուցարարների դեմ բռնության համար քրեկան գործով անցնող Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով վերդիկտը։ Նախկին խափանման միջոց գրավը դատարանը վերացրեց և որպես խափանման միջոց ընտրեց կալանքը։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հիշեցրել է, որ մինչ օրս Դավիթ Համբարձումյանը չի խախտել դատարանի կողմից սահմանված խափանման միջոցի պայմանները։

Նշենք, որ վճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ այն վերդիկտ է, դատարանը դեռ պետք է կարդա դատավճիռը։

Հիշեցնենք` Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի