Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում
Նոյեմբերի 14, 2025

Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

By Հոկտեմբերի 14, 2025 57

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Այս մասին Ստամբուլում Հայաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասաց Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

«Մեր համայնքն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Համայնքը ցանկանում է, որ հարաբերությունները սերտանան։

Սա նաև պետք է թեթևացնի մեր ուսերի վրա դրված բեռը։ Հայ-թուրքական հարաբերությունները վերջին 100 տարում այնքան լարված են եղել, որ այստեղ հայ անունը հավասար է հայհոյանքի։ Եվ Հայաստանում էլ թուրք անունն է հավասար հայհոյանքի։

Հետևաբար, եթե այս հարաբերությունները շտկվեն, ամենամեծ ծանրությունը մեր ուսերից է դուրս գալու։ Ավելի բարեկամական մթնոլորտում պետք է շունչ քաշենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Պոլսո Հայոց պատրիարքը։

Նա ընդգծեց, որ մշտապես հետևում են Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական շրջանակների հանդիպումներին`հավելելով՝ «այդ հանդիպումների արդյունքներով լավ լուրեր ենք ստանում»։

Մասնավորապես, ինչպես ընդգծեց Պոլսո Հայոց պատրիարքը, խոսքը երկկողմ ճանապարհների կառուցման, Անիի կամրջի վերականգնման, թուրքական ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելու մասին է։

«Այս ամենն ընթացքի մեջ է։ Պարզապես մենք կարճ կյանք ունեցող արարածներ ենք, ամեն բան արագ ենք ուզում տեսնել, բայց ազգերի, պետությունների կյանքը երկար է, ավելի դանդաղ է ընթանում։ Երբ նայում ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին, լավատես լինելու համար շատ պատճառներ ունենք»,- նշեց նա։

Խոսելով համայնքի նկատմամբ թուրքական իշխանությունների տրամադրվածության ու վերաբերմունքի մասին՝ Պատրիարքը փաստեց, որ ներկայիս ղեկավարությունը բավական դրական է տրամադրված։

«Իրենց ժամանակով մենք վերատիրացանք մեր կալվածքներին, մեր ազատություններն ունեցանք, այսօր կարող ենք նորոգել մեր կառույցները, մեր եկեղեցիները։

Եղել է ժամանակ, երբ անգամ մեխ գամելու համար պետք է թույլտվություն ստանայինք։ Հիմա այդ բոլորը շատ ավելի հեշտ է արվում։

Մեզ այցելում է նախագահը, նախարարները, մեզ հրավիրում են տարբեր միջոցառումների, պետական արարողակարգում տեղ են տալիս»,- ասաց Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ կարևորելով փաստը, որ հիմա համայնքի ձայնն ավելի լսելի է դարձել։

Այդուհանդերձ, Թուրքիայի հայկական համայնքի կյանքում այսօր կան խնդիրներ, որոնց շարքում թերևս ամենաօրհասականը ժողովրդագրական հարցն է։

Պատրիարքի խոսքով, համայնքի ներսում ծնվող ամեն մի հայի դիմաց երեքը մահանում են։  «Եթե այսօր մենք 35-40 հազար ենք, 25 տարի հետո 10-15 հազար ենք մնալու։ Մեր համայնքի կառույցները 125 հազար հայերի համար են։ Այս քաղաքում 50 եկեղեցի ունենք՝ 33 առաքելական, 12 կաթոլիկ, 4 բողոքական։ Բայց այլևս չենք կարողանում լցնել մարդկանցով։

Ժամանակին ունեինք 50 վարժարան, հիմա միայն 17-ը»,- նշեց Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Նա նկատեց, որ նույն ցավալի պատկերը կարելի է տեսնել՝ նայելով Ստամբուլի՝ ժամանակին մեծ թվով հայերով բնակեցված թաղամասերին։

Օրինակ, Գումգափուի թաղամասում, որտեղ էլ հենց տեղակայված են պատրիարքարանն ու Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարը, մոտ մեկ դար առաջ բնակվում էր 40 հազար մարդ։

«Մինչդեռ հիմա 40 հայ էլ չի ապրում Գումգափու թաղամասում։ Հետևաբար, այս փոփոխվող քաղաքում, որի բնակչությունը մոտենում է 20 միլիոնի, մեծագույն խնդիր է դարձել դեմոգրաֆիական հարցը։ Դրան ավելանում է նաև արտագաղթը, որ կա երիտասարդների շրջանում»,- նշեց Մաշալյանը։

Անդրադառնալով համայնքի ներսում հայերեն լեզվի պահպանման հարցին՝ Պատրիարքը ցավով նշեց, որ ինչպես Թուրքիայի հայկական համայնքում, այնպես էլ Սփյուռքի մյուս գաղթօջախներում ավելի ու ավելի դժվար է դառնում մայրենի լեզվի պահպանությունը։ Թեպետ շատ ընտանիքներ երեխաներին ուղարկում են հայկական դպրոցներ, սակայն երեխաները դպրոցի պատերից դուրս այն հիմնականում չեն կիրառում։

«Լեզուն կորցնելը հանգեցնում է մշակութային ձուլման, քանի որ լեզվի մեջ է պահպանվում մշակույթի վերաբերյալ ամեն բան։ Եթե չես տիրապետում լեզվին, չես կարող թափանցել տվյալ մշակույթի մեջ։ Հենց այսպիսի պայմաններում ենք փորձում ոտքի վրա մնալ։

Մեր վարժարաններում 3000 աշակերտ կա։ Վարժարանները լավ աշխատանք են տանում, օգնում են, որ գոնե աշակերտները կողք կողքի մնան։

Նրանց ենք փոխանցում մեր գրական, լեզվական, մշակութային ժառանգությունը։ Մենք մեր ունեցած հարստությամբ սփյուռքյան լավագույն օջախներից մեկն ենք։ Մեր աղոթքն է, որ այն, ինչ շուրջ 600 տարի պահպանել ենք եկեղեցու շուրջ, շարունակենք նույն կերպ պահպանել»,- ընդգծեց Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան

Սnւ-30 կnրծանիչը վթшրի է ենթարկվել Կարելիայում․ անձնակազմը զnհվել է․ ՌԴ ՊՆ

Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Նարեկ Սամսոնյանի կալանքի քննությունը տեղի կունենա Մասիվի դատարանում՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ

Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմшհ ազատազրկում Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի համար

Ղարաբաղի համար ոչ ոք մեր չափ ոչինչ չի արել․ Փաշինյան

Եվրահանձնաժողովը Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական ակտիվներից. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության փակմանն ու ազատ խոսքի, կարծիքի արտահայտման արգելմանն ուղղված գործողությունները. հայտարարություն

«Արդարադատությանը խոչընդոտելու» կասկածով ձերբակալվել է նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը

Ուկրաինայի դիրքերն օրեցօր վատանում են. Պեսկովը՝ բանակցությունների չեղարկման մասին

ՌԴ-ն ճանաչում է միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է. Վոլոդին

Էմմա Սթոունը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը՝ ըստ «Ոսկե հարաբերակցության»

Մարդիկ սիրահարվում են ԱԲ-ին և «երեխաներ են ունենում» նրա հետ. ինչպե՞ս և ինչո՞ւ են ծնվում զգացմունքներ ալգորիթմի հանդեպ

Այդ երկրների քաղաքացիները պետք է հանձնեն քննություններ Ռուսաստանում

Գողացել ես ուրիշի ամուսնո՞ւն, վճարիր 1.75 միլիոն դոլար