Թուրքիայում կա գյուղ, որտեղ բոլորն ունեն նույն ազգանունը
Նոյեմբերի 15, 2025

Թուրքիայում կա գյուղ, որտեղ բոլորն ունեն նույն ազգանունը

By Հոկտեմբերի 13, 2025 79

Թուրքիայի Հաթայ նահանգում կա Գյոզենե անունով մի բնակավայր, որ համարվում է երկրի ամենահետաքրիր և յուրօինակ վայրերից մեկը։ Յուրօրինակությունն այն է, որ այդ բնակավայրում ապրում է 2000 մարդ ու նրանց բոլորի ազգանունը նույնն է՝ «Դադյուք»։ Այն թարգմանաբար նշանակում է քաղցր։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: 

Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ տարիների ընթացքում տարբեր ընտանքիներ են ձևավորվել, այնուամենայնիվ ազգանունը մնացել է անփոփոխ։ Նախկինում շփոթմունքներ շատ են եղել, բայց անձնագրի համարանիշների տրամադրումից հետո այդ խնդիրը լուծվել է։ Ավելին, նշվում է, որ այդ բնակավայրի գերեզմանատան բոլոր շիրմաքարերի վրա ևս այդ նույն ազգանունն է։

Համայնքի ղեկավար Յուսուֆ Դադյուքը նշում է, որ թեև բնակավայրի անվանումը Գյոզենե է, բայց բոլորն այն կոչում են Դադյուք, իսկ հարակից թաղամասերի բնակիչները տեղացիներին անվանում ենդադյուքլեր։ 

«Քանի որ գյուղում կա 8 գերդաստան, և մենք գիտենք նրանց ծագումը, մեզ համար խնդիր չէ իրար ճանաչելը, մանավանդ երբ իմանում ենք, թե ում հայրը ով է։  Հարցեր են տալիս հիմնականում ուսուցիչները կամ դրսից եկածները։ Նրանք զարմանում են, երբ առաջին անգամ են գալիս, բայց հետո վարժվում են դրան»,- նշում է թաղապետը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դոլարը թանկացել է, ռուբլին ու եվրոն կայուն են․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

Թրամփը ստորագրել է տավարի, բանանի, սուրճի և լոլիկի ներկրման մաքսատուրքերի նվազեցման մասին օրենքը

Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Կոլումբիան հարվածներ է հասցրել Վենեսուելայի սահմանի մոտ

Աշխարհը դեպի դժոխք տանող ճանապարհին է․ Ռիտեր

Չինաստանն ստեղծում է «ստվերային նավատորմ»՝ ռուսական գազ գնելու համար. Bloomberg

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ. եղանակի տեսություն

Աբովյան քաղաքում 24–ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են

Միասնական աղոթքից հետո Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է մոտալուտ անձրևի մասին

Հայտնի է` ովքեր կսպասարկեն Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը

Ռուսաստանը կարող է համագործակցել Հնդկաստանի հետ՝ անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում

Մարսի քարայրները. հնագույն ջուրը ստեղծել է ապաստաններ կյանքի և մարդկանց համար

Արեգակի վրա տեղի է ունեցել նախավերջին դասի հզորության բռնկում

Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում hարվածել է ևս մեկ նավի (տեսանյութ)