Հունգարիա – Հայաստան. ով է ֆավորիտը, և ինչպես կարելի է հաղթել այս խաղում
Նոյեմբերի 10, 2025

Հունգարիա – Հայաստան. ով է ֆավորիտը, և ինչպես կարելի է հաղթել այս խաղում

By Հոկտեմբերի 10, 2025 59

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու Հունգարիայի հավաքականի հետ։ Ի՞նչ շանսեր ունեն թիմերը այս խաղում` փորձել է վերլուծել Sputnik Արմենիան։

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի երրորդ տուրի Հունգարիա-Հայաստան մրցավեճում ֆուտբոլային մասնագետները բացահայտ ֆավորիտ են համարում հունգարացիներին։ Իհարկե, նախորդ տուրում Իռլանդիայի հավաքականի նկատմամբ հաղթանակը ինչ-որ տեղ բարձրացրեց մեր հավաքականի վարկանիշը, բայց նույնիսկ պորտուգալացիներից կրած պարտությունից հետո Մարկո Ռոսսիի թիմը, մեծամասնության կարծիքով, պետք է հաղթի Հայաստանի հավաքականին։

Հունգարական ֆուտբոլը հայտնի է 1950-ականներին իր հեղափոխական 4-2-4 դասավորությամբ, որը հիմք հանդիսացավ «տոտալ ֆուտբոլի» հետագա զարգացման համար։

Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականը կիրառում է բարձր պրեսինգի մարտավարություն, դիրքերի արագ փոփոխություններով և բարձրակարգ խաղացողներով, ինչը թույլ է տալիս նրանց արդյունավետ խաղալ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման մեջ: Նրանց հիմնական առանձնահատկությունը բարձր կարգապահությունն ու թիմային համախմբվածությունն է, որը խստորեն հետևում է մարզչի հրահանգներին: 

Սակայն այնպես չէ, որ ամեն ինչ իդեալական է հունգարացիների մոտ, ու մասնավորապես Պորտուգալիայի հետ խաղում դա պարզ երևաց։ Եթե մրցակիցը գործում է արագ, գնդակին մեկ կամ առավելագույնը երկու հպումներով փոխանցումներով, ապա Հունգարիայի պաշտպանությունը հաղթահարելու զոնաներ առաջանում են։ Բացի այդ, առաջին երկու խաղերում երեք գոլի հեղինակ դարձաց Բառնաբաշ Վարգան և ևս մեկ այլ հարձակվող՝ Ռոլանդ Շալայը, որակազրկված են, ինչը ավելի է հեշտացնելու Հայաստանի հավաքականի պաշտպանների աշխատանքը։ 

Փաստ չէ, որ Հունգարիան մեր թիմի դեմ խաղալու է նույն մարտավարությամբ, ինչ որ Իռլանդիայի և Պորտուգալիայի դեմ, չնայած այդ խաղերում հունգարացիները գործել են 4-1-4-1 մարտավարությամբ, հագեցնելով միջին գիծը ու հարձակման ու պաշտպանության ժամանակ էլ փոխելով իրենց խաղացողների դասավորվածությունը։ Պարզ է, որ մեր հետ խաղում հունգարացիների առաջատարը մասնավորապես առջևի գծի գործողություններում լինելու է Դոմինիկ Սաբոսլաին։ Պաշտպանությունում էլ կա 21-ամյա Միլոշ Կերկեզը, որը շատ հաճախ կարող է հայտնվել հարձակման աջ եզրում։ Իհարկե, թիմը ունի առաջատարները, բայց ընդհանուր առմամբ խաղային կարգապահությունն է Հունգարիայի հիմնական զենքը։

Նման պայմաններում Հայաստանի հավաքականի համար դժվարին պայքար է սպասվում խաղադաշտի միջնամասում։ Սպերցյանն ու Իվուն կենտրոնում պետք է փորձեն զրկել ազատ գործելու հնարավորությունից Սոբոսլային ու Ալեքս Տոտին, բացի այդ, շատ բան է կախված լինելու եզրային ֆուտբոլիստների ակտիվությունից։ Օրինակ, Տիկնիզյանը պետք է կարողանա մասնակցել գրոհներին ու հասցնի նահանջել պաշտպանություն։

Ամենայն հավանականությամբ, մեր թիմը խաղը կսկսի 5-4-1 մարտավարությամբ։ Ու եթե նախորդ, մասնավորապես՝ պորտուգալացիների հետ խաղում մերոնք խնդիրներ ունեին պաշտպանությունում, հիմա Ստյոպա Մկրտչյանի վերականգնվելուց հետո այդ հարցը մեղմվել է։ 

Շատ բան է կախված նաև Տիգրան Բարսեղյանի, Լուկաս Սելարայանի ու Էդուարդ Սպերցյանի խաղից։ Բարսեղյանը արագ ֆուտբոլիստ է ու կարող է ճեղքել մրցակցի պաշտպանությունը, եթե Սպերցյանն իրեն բնորոշ ժամանակին ու կտրող փոխանցում կատարի կենտրոնից, իսկ Սելարայանն էլ հսկելով ենթահարձակվողի դիրքում, կարող է դիպուկ հարվածներով անհանգստացնել մրցակցի դարպասապահին։ Դե իսկ Իվու Ուգուչուկվուն պետք է համառ պայքարի մրցակցի գրոհները խափանելու ժամանակ։ 

Մի խոսքով այնպես չէ, որ ամեն ինչ կորած է այս խաղում։ Հունգարիան հաստատ ուժեղ մրցակից է, բայց հենց այսպիսի թիմերի հետ խաղերում է կերտվում մարտական ոգին։ Մեր հավաքականը կարող է պայքարել նման մրցակցի դեմ, ու եթե ինչ որ տեղ էլ բախտը ժպտա (առանց որի հաղթանակ չի լինում), մեր հավաքականը կարող է հասնել նաև դրական արդյունքի։

Հիշեցնենք, որ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հունգարիա-Հայաստան խաղը կայանալու է հոկտեմբերի 11-ին, իսկ երեք օր անց մերոնք արդեն մրցելու են Իռլանդիայի հետ, նույնպես մրցակցի հարկի տակ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2,000-ական դոլար

Չինաստանի ժամանակավորապես վերացնում է երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման արգելքը

Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ

Թուրքի կոշիկը չպետք է լինի այս հողի վրա․ Նեթանյահու

Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը

Նիկոլա Սարկոզին կարող է ազատվել բանտից ընդամենը 20 օր անց կալանքից հետո

Համակարգին 2026ից կմիանան 200.000+ աշխատավարձ ստացող քաղաքացիները․ Ավանեսյան

Հայաստանում ծնելիությունը նվազել է

Արեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում, որն ուղղակիորեն ուղղված է Երկրին. բռնկման ուժգնությունն աճում է

Նոյեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Սիրիայի նախագահը ժամանել է Վաշինգտոն

Հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից. Ռոմանոս Պետրոսյան

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում

ՆԱՏՕ-ն երրորդ համաշխարհային պшտերազմ չի սկսի Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատճառով․ Սթոլթենբերգ