ԱՄՆ-ում «շաթդաուն» է սկսվում, ոսկու գինը հասել է պատմական առավելագույնի
Հոկտեմբերի 30, 2025

ԱՄՆ-ում «շաթդաուն» է սկսվում, ոսկու գինը հասել է պատմական առավելագույնի

By Հոկտեմբերի 01, 2025 65

Նոր ֆինանսական տարին ԱՄՆ-ում սկսվել է հոկտեմբերի 1-ին՝ առանց Կոնգրեսի կողմից համաձայնեցված բյուջեի, ինչը դաշնային իշխանություններին ստիպում է դադարեցնել աշխատանքը` գնալ «շաթդաունի»:

Նախօրեին Սենատում հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողացել համաձայնության գալ բյուջեի ընդունման շուրջ և նիստն ավարտել է՝ «շաթդաունը» դարձնելով անխուսափելի: Սենատը չի կարողացել ընդունել կառավարության ֆինանսավորման մասին երկու օրինագծերից և ոչմեկը:Սպիտակ տունը հանձնարարել է կառավարական հաստատություններին պատրաստվել աշխատանքի դադարեցմանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է կառավարության գործունեության ընդմիջման ժամանակ իրականացնել անձնակազմի և աշխատավարձերի կրճատումներ: Նա դեմոկրատներին է մեղադրել բյուջեն չհամաձայնեցնելու հարցում և խոստացել է ստեղծված իրավիճակն օգտագործել` ազատվելու այն ծրագրերից, որոնք հանրապետականներին դուր չեն գալիս:

Այս ֆոնին ոսկու բորսայական գինը կրկին թարմացրել է պատմական առավելագույնը՝ գերազանցելով տրոյական ունցիայի դիմաց 3 900 դոլարը։

ԱՄՆ պատմության մեջ կառավարության աշխատանքի ամենաերկար ընդմիջումը տեղի էր ունեցել Թրամփի նախագահության առաջին ժամկետում և տևել էր 35 օր՝ ավարտվելով 2019 թվականի հունվարին: Այն ժամանակ 420 հազար մարդ պետական աշխատանքը կատարում էր «ավանսով»՝ չվճարվելով դրա դիմաց, իսկ 380 հազարին ուղարկել էին հարկադիր պարապուրդի։

Առաջին «շաթդաունի» ժամանակ չէին գործում ամբողջ գերատեսչություններ, դանդաղել էր փաստաթղթերի ձևակերպումը։ Տրանսպորտային ծառայությունների աշխատակիցների պակասի պատճառով համատարած ուշացումներ էին։ Այգիներում աղբի էր գոյացել, պետական թանգարանները չէին աշխատում: Դեմոկրատներն այս ժամանակահատվածն օգտագործեցին քարոզչության համար՝ մթերքներ բաժանելով առանց աշխատավարձի մնացած պաշտոնյաներին: Ինքը՝ Թրամփը, Սպիտակ տանը ընդունելով մարզիկներին, նրանց հյուրասիրել էր McDonald's-ի բուրգերներով, քանի որ խոհարարին արձակուրդ էր ուղարկել:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի