Չաբահարից Հայաստան, ապա Սև ծով ուղին գործարկելու առումով ՀՀ–ի և Իրանի միջև փոխադարձ պայմանավորվածություն կա. դեսպան
Հոկտեմբերի 30, 2025

Չաբահարից Հայաստան, ապա Սև ծով ուղին գործարկելու առումով ՀՀ–ի և Իրանի միջև փոխադարձ պայմանավորվածություն կա. դեսպան

By Սեպտեմբերի 26, 2025 66

Չաբահարից Հայաստան, ապա Սև ծով, նաև Պարսից ծոցից դեպի Օման ծով տրանսպորտային ուղին գործարկելու առումով Հայաստանի ու Իրանի միջեւ փոխադարձ ընկալում և պայմանավորվածություն կա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26–ին, իր հրաժեշտի ասուլիսում նշեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանին։ 

«Մենք Բարզավանից Նորդուզ արագընթաց ճանապարհ ենք կառուցում։ Իսկ հայկական կողմում Ագարակից Քաջարան 32 կմ–անոց ճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացնում է իրանական ընկերությունը, որը ժամանակից շուտ կավարտի աշխատանքը։ 

Դրանից հետո արդեն գալիս է Քաջարանի 7,5 կմ–անոց թունելը, որը շատ շուտով մրցույթի հաղթողները կհայտարարվեն, և սահմանված ժամկետում թունելի շինարարությունը կավարտվի։ 

Քաջարանի թունելից հետո 63–կմանոց ճանապարհն է գալիս, որի համար մրցույթ հայտարարված չէ։ Հետագայում մրցույթներ կլինեն։ 

ՀՀ կառավարությունը հետաքրքրված է այս ճանապարհը կառուցելու հարցում՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավելով ֆինանսական միջոցներ։ Ես համոզված եմ, որ այդ ճանապարհ կառուցելուց հետո փոխադրումների ոլորտում երկու երկրների միջեւ մեծ հեղափոխություն կլինի, հոսքերը կմեծանան։ Դա հնարավորություն կտա կապ հաստատել Իրանից Սեւ ծով, նաեւ Չաբահար նավահանգստի, Պարսից ծոցի միջեւ»,– ընդգծեց դեսպանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի