Ռուսաստանը երկարացրել է բենզինի արտահանման արգելքը
Հոկտեմբերի 30, 2025

Ռուսաստանը երկարացրել է բենզինի արտահանման արգելքը

By Սեպտեմբերի 26, 2025 72

Բենզինի արտահանման արգելքը մինչև տարեվերջ կերկարաձգվի բոլոր մասնակիցների համար, բացառությամբ միջկառավարական համաձայնագրերով մատակարարումների։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի խոսքով՝ մինչև տարեվերջ կներդրվի նաև դիզելային վառելիքի արտահանման արգելք՝ ոչ արտադրողների համար։ 

«Այո՛, լուծում կա։ Մենք առաջիկայում կերկարաձգենք բենզինի արտահանման արգելքը մինչև տարեվերջ, ինչպես նաև դիզելային վառելիքի արտահանման արգելք կսահմանվի ոչ արտադրողների համար՝ նույնպես մինչև տարեվերջ։ Սա մեզ թույլ կտա լրացուցիչ ապահովել շուկան նավթամթերքներով»,- ասել է նա՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»։ 

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ոչ արտադրողների համար էմբարգոն ուժի մեջ է մտել մարտի 1-ից, հուլիսի վերջին այն տարածվել է խոշոր նավթամթերք արտադրողների վրա։

Նովակը պարզաբանել է, որ բենզինի արտահանումը կարգելվի մինչև տարեվերջ բոլոր մասնակիցների համար, բացառությամբ միջկառավարական համաձայնագրերով մատակարարումների։ Նա հավելել է, որ Ռուսաստանում ներկայումս նավթամթերքի աննշան պակաս կա, որը ծածկվում է կուտակված պաշարներով։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի