Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները զարգանում են լավ․ Կրեմլում հանդիպել են Փաշինյանն ու Պուտինը
Նոյեմբերի 01, 2025

Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները զարգանում են լավ․ Կրեմլում հանդիպել են Փաշինյանն ու Պուտինը

By Սեպտեմբերի 26, 2025 68

Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի բարեկամներ, բարի երեկո, շատ ուրախ եմ ձեզ տեսնել: Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը և ժամանեցիք միջազգային միջոցառմանը` նվիրված ատոմային ոլորտի զարգացմանը:

Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը, ինչպես անձամբ ասացիք ֆորումի ընթացքում, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30  տոկոսը: Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է: «Ռոսատոմ»-ն այժմ աշխատում է այդ ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ, դրա համար Ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է:

Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք: Մեր վիճակագրական տվյալներով` Հայաստանի հետ 2024 թվականին 11,7 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել, դա ռեկորդային ցուցանիշ է: Հարաբերությունները զարգանում են նաև բոլոր մյուս ուղղություններով: Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ, չնայած վերջերս ենք հանդիպել, ամեն դեպքում շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում: Եվս մեկ անգամ բարի գալուստ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի շնորհակալություն «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումին հրավիրելու համար: Այսօր մենք բազմաթիվ նորություններ իմացանք ատոմային տեխնոլոգիաների մասին, շնորհակալություն դրանցով  կիսվելու համար: Իհարկե, ատոմային էներգետիկայի դերը շարունակաբար աճում է և ատոմային էներգետիկան արդեն գլոբալ առումով համարվում է էկոլոգիական էներգիա:

Մեր երկրի համար նույնպես ատոմային էներգիան շատ կարևոր է: Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ և աշխատում ենք ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու նպատակով: Մենք այժմ աշխատում ենք և փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր` փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, և իհարկե, այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք ՌԴ-ի հետ: Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք «Ռոսատոմ» կորպորացիայի հետ:

Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները ըստ նախատեսվածի զարգանում են: Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը, ճիշտ է այս տարի որոշակի անկում է նկատվում, դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-2024 թվականներին: Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, և իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր: Շնորհակալություն:    

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը

ԱՄՆ ՊՆ-ն կոչ է արել երկիրը նախապատրաստել պատերազմի․ CNN

Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը. Հաջիև

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ

Իսրայելական բանակը ռմբակոծել է Գազայի հատվածի մի քանի շրջաններ

Թшկարդում արգելափակված արջի քոթոթը փրկվել և տեղափոխվել է փրկարար կենտրոն. ԲԸՏՄ

«Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր

Ուկրաինան «Օրեշնիկ» հրթիռ է ոչնչացրել ռուսական տարածքում

138 կիլոգրամանոց տղամարդը պատահաբար ճզմել է ընկերուհու մանկահասակ երեխային

Բելառուսը չի ներգրավվի պատերազմում, եթե իր վրա չհարձակվեն

Վթարի են ենթարկվել Սարիկ Մինասյանի ծնողները. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. «Շամշյան»

Անի Զալինյանը դարձավ Նիդեռլանդների խորհրդարանի առաջին հայ պատգամավորը

Միլիարդատերը, սիրուհին և 100 միլիոն դոլարը. Google-ի նախկին գործադիր տնօրենի անձնական կյանքի ցնցող ճշմարտությունը

Նա տիկին Վարդուհին էր մինչև զոքանչ դառնալը. Շիրակի մարզպետ