Հայաստանում կկրճատվեն պաշտպանական ծախսերը․ 2026 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծ
Հոկտեմբերի 30, 2025

Հայաստանում կկրճատվեն պաշտպանական ծախսերը․ 2026 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծ

By Սեպտեմբերի 25, 2025 82

Հայաստանում 2026 թվականին կկրճատվեն պաշտպանական ծախսերը։ Այս մասին են վկայում ՀՀ պետբյուջեի նախագծում տեղ գտած տվյալները։ Նախագծին այսօր հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

2025 թ. ՀՀ պետական բյուջեի համեմատ 2026 թվականին պաշտպանության նախարարության ծախսերը կկրճատվեն 15,3 %–ով և կկազմեն 563,1 մլրդ դրամ: Բացարձակ թվերով կրճատումը կկազմի 101,5 մլրդ դրամ։

Ներքին գործերի նախարարության գծով ծախսերը կկրճատվեն 2,2 %–ով՝ հասնելով 102,6 մլրդ դրամի։ Ոստիկանության գծով առանձին տվյալներ չեն ներկայացվել։

Սոցիալական պաշտպանության ծախսերը 2026 թ. կաճեն 9,6 %–ով՝ 905,6-ից հասնելով 993 մլրդ դրամի և կկազմեն բոլոր ծախսերի 27,4 %–ը։ Ծախսերը հիմնականում կաճեն ոչ թե թոշակների վճարման հաշվին (այդ ծախսերը կկրճատվեն 1 %–ով և կկազմեն մոտ 347 մլրդ դրամ), այլ կուտակային կենսաթոշակային հաշիվների, պետական վճարումների, թոշակառուների համար քեշբեքի և ԼՂ–ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության հաշվին։

Կրթության ծախսերը կաճեն մոտ 21 %–ով և կկազմեն 361,6 մլրդ դրամ կամ բյուջեի բոլոր ծախսերի մոտ 10 %–ը։ Աճը հիմնականում պայմանավորված է նոր դպրոցների և մանկապարտեզների կառուցմամբ։ Բարձրագույն կրթության ծախսերը կմնան 2025 թվականի մակարդակին մոտ, իսկ գիտության ծախսերը կկրճատվեն մոտ 20 %–ով՝ հասնելով 27,3 մլրդ դրամի։

Առողջապահության ծախսերը կաճեն 26,3 %–ով՝ հասնելով 212,4 մլրդ դրամի՝ հիվանդանոցների և պոլիկլինիկաների կառուցման հաշվին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի