Մտադիր են դպրոցներում վերացնել վեցօրյակը և հանգստյան օրերի տնային առաջադրանքները
Հոկտեմբերի 30, 2025

Մտադիր են դպրոցներում վերացնել վեցօրյակը և հանգստյան օրերի տնային առաջադրանքները

By Սեպտեմբերի 21, 2025 93

Շաբաթ օրը դպրոցականների համար պետք է լիովին ազատ օր լինի, որպեսզի նրանք կարողանան ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Նման կարծիք է հայտնել «Справедливая Россия - За правду» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը ՏԱՍՍ-ի հետ զրույցում։ 

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել էր, որ խորհրդարանը նախապատրաստելու է առաջարկություններ՝ կապված տնային առաջադրանքների վերաբերյալ մոտեցումները փոխելու հետ։

«Տնային առաջադրանքները չեղարկելու գաղափարը սխալ է։ Երեխաները պետք է ի վիճակի լինեն ինքնուրույն պարապել։ Իսկ ահա վերացնել հանգստյան օրերի առաջադրանքները, պարտադիր դարձնել, որ շաբաթը լինի հանգստյան օր, և որ նրանք այդ օրն անցկացնեն ծնողների հետ, ընտանիքի հետ, - այո, դա բացարձակապես ճիշտ կլինի»,- ասել է Միրոնովը։

 

Քաղաքական գործիչը բացատրել է, որ աշխատանքային օրերին տնային առաջադրանքների կատարումը պետք է մնա, քանի որ դպրոցը «չի հասցնի ամբողջը տալ» աշակերտներին դասաժամի ընթացքում։

«Ուստի տնային առաջադրանքները պետք է լինեն, բայց մեր առաջարկն է՝ չեղարկել տնային առաջադրանքները հանգստյան օրերին, և որ շաբաթ օրը ոչ ոք չսովորի։ Թող լինի երկու հանգստյան օր՝ շաբաթ, կիրակի։ Երեխաները կհանգստանան և երկուշաբթի նոր ուժերով կգնան սովորելու», - եզրափակել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի