Ճիշտ ենք արել, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածից զորքերը հետ ենք քաշել՝ առանց սահմանազատման․ ՀՀ վարչապետ
Հոկտեմբերի 19, 2025

Ճիշտ ենք արել, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածից զորքերը հետ ենք քաշել՝ առանց սահմանազատման․ ՀՀ վարչապետ

By Սեպտեմբերի 18, 2025 58

Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհային հատվածին, ապա մենք մեր զինված ուժերը բերել ենք միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այո, մենք դա արել ենք առանց սահմանազատման և ճիշտ ենք արել»,- նշել է նա։

Փաշինյանը հավելել է, որ «Թրամփի երթուղու» նախագծի մանրամասների շուրջ պայմանավորվածություններ չկան, այլ կան համաձայնեցված սկզբունքներ, այդ թվում՝ փոխադարձության սկզբունքը։ Ըստ նրա, դա նշանակում է, որ եթե մի պայման գործում է Հայաստանի համար, ապա նույն պայմանը գործում է Ադրբեջանի համար։ «Մենք ինքներս մեզ պետք է հարցնենք. մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքն ու զորքերն անցնեն Նախիջևանով։ Մենք դա ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Մենք անընդհատ խոսում ենք ուրիշների մասին և չենք խոսում մեր մասին։ Երբ մենք որոշենք, որ ուզում ենք Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տեղափոխել, ապա նման բանակցություններ կսկսենք։ Եթե մենք որոշենք, որ չենք ուզում Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ երկաթգծով զենք տեղափոխել, ապա կփոխենք համապատասխան բանաձևը»,- նշել է նա։

Փաշինյանը կրկին նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման և «Թրամփի երթուղի» ծրագրի հետ կապված ցանկացած հարց պետք է դիտարկվի հինգ սկզբունքների շրջանակներում։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգ է մեկնում․ ծրագրված են երկկողմ հանդիպումներ

Նապոլեոն III-ի կնոջ կոտրված թագը հայտնաբերվել է Լուվրի մոտ՝ թանգարանը թшլшնելուց հետո

Լուվրը փակ է․ թանգարանից զարդեր են գողացել

Որո՞նք են «ամենադժբախտ մասնագիտությունները»

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին

Գողություն՝ «Եվրոբազա» ընկերությունից․ կոտրել են պատուհանը, ապա չհրկիզվող պահարանն ու այնտեղից տարել 13 միլիոն դրամ

ԱՄՆ քաղաքներում զանգվածային ցույցեր են ընդդեմ Թրամփի. «Թագավորներ չկան»

ԱՄՆ քաղաքներում զանգվածային ցույցեր են ընդդեմ Թրամփի. «Թագավորներ չկան»

Նեթանյահուն հայտարարել է առաջիկա ընտրություններում կրկին առաջադրվելու մտադրության մասին

Ամերիկացիները սկսել են հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից. The Washington Post

Ամերիկացիները սկսել են հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից. The Washington Post

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Արևմուտքը Զելենսկու հանդիպումը Թրամփի հետ որակել է ձախողում Կիևի համար

Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում. նախատեսված է առանձնազրույց Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ

Թեհրանի կենտրոնում «Սուրբ Մարիամ» անվանումով կայարան կբացվի հայկական եկեղեցու դիմաց