Թուրքիան մշտապես Սիրիայի կողքին է․ Իբրահիմ Քալըն
Հոկտեմբերի 19, 2025

Թուրքիան մշտապես Սիրիայի կողքին է․ Իբրահիմ Քալըն

By Սեպտեմբերի 18, 2025 56

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը հանդիպել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և անվտանգային հարցեր։ Այս մասին հայտնում է Ermenhaber.am-ը։

Հանդիպմանը շեշտվել է, որ Թուրքիան մշտապես Սիրիայի կողքին է և կարևորվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական կայունությունը և հանրային խաղաղությունը։

Կողմերը նաև անդրադարձել են Սիրիայի նոր կառավարության կողմից ներքին և արտաքին սպառնալիքների դեմ պայքարին, և նշվել է, որ Թուրքիան պատրաստ է Դամասկոսի վարչակազմին տրամադրել անհրաժեշտ ցանկացած աջակցություն։

Հանդիպմանը քննարկվել է նաև միջազգայնորեն ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետություն» (DEAŞ) խմբավորման դեմ պայքարը, ինչպես նաև Սիրիայում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, սահմանային անվտանգության և մաքսային կետերի, տնտեսական պայմանների բարելավման և սիրիացի փախստականների իրենց երկիր կամավոր և անվտանգ վերադարձի հարցերը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգ է մեկնում․ ծրագրված են երկկողմ հանդիպումներ

Նապոլեոն III-ի կնոջ կոտրված թագը հայտնաբերվել է Լուվրի մոտ՝ թանգարանը թшլшնելուց հետո

Լուվրը փակ է․ թանգարանից զարդեր են գողացել

Որո՞նք են «ամենադժբախտ մասնագիտությունները»

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին

Գողություն՝ «Եվրոբազա» ընկերությունից․ կոտրել են պատուհանը, ապա չհրկիզվող պահարանն ու այնտեղից տարել 13 միլիոն դրամ

ԱՄՆ քաղաքներում զանգվածային ցույցեր են ընդդեմ Թրամփի. «Թագավորներ չկան»

ԱՄՆ քաղաքներում զանգվածային ցույցեր են ընդդեմ Թրամփի. «Թագավորներ չկան»

Նեթանյահուն հայտարարել է առաջիկա ընտրություններում կրկին առաջադրվելու մտադրության մասին

Ամերիկացիները սկսել են հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից. The Washington Post

Ամերիկացիները սկսել են հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից. The Washington Post

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Արևմուտքը Զելենսկու հանդիպումը Թրամփի հետ որակել է ձախողում Կիևի համար

Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում. նախատեսված է առանձնազրույց Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ

Թեհրանի կենտրոնում «Սուրբ Մարիամ» անվանումով կայարան կբացվի հայկական եկեղեցու դիմաց