Ուշի ուշով հետևում ենք Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացմանը. Իրանի ԱԳՆ
Հոկտեմբերի 31, 2025

Ուշի ուշով հետևում ենք Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացմանը. Իրանի ԱԳՆ

By Օգոստոսի 17, 2025 87
Թեհրանն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը, չի պարզեցնում և չի թերագնահատում ոչ մի խնդիր: Այս մասին ռադիոհարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Tasnim գործակալությունը:

Նա նշել է, որ որոշ մեկնաբանություններ հիմնված են կեղծ տեղեկատվության վրա և կարող են ուղղված լինել Հարավային Կովկասի երկրների հետ Իրանի հարաբերությունների վատթարացմանը: Թեհրանը կարծում է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին պետք է ուշադիր և նրբանկատորեն մոտենալ:

Արտաքին միջամտության հարցը շարունակում է կարմիր գիծ մնալ Թեհրանի համար։ «Մենք որևէ կերպ օգտակար չենք համարում արտաքին միջամտությունը և արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը և կարծում ենք, որ այդ հարցը աշխարհաքաղաքական բարդություններ կառաջացնի»,- ասել է Բաղային:

Ընդ որում, նա ասել է, որ պաշտոնական Երևանը հավաստիացրել է, որ Հայաստանի հարավում (Իրանի հետ սահմանի մոտ՝ խմբ․) երկաթու վերակառուցումն իրականացվելու է հայկական ընկերությունների և Հայաստանի օրենսդրության համաձայն գրանցված ամերիկյան ընկերության մասնակցությամբ, և ոչ մի օտարերկրյա զորք չի տեղակայվելու սահմանների երկայնքով:

ԱԳՆ ներկայացուցիչը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի 12-րդ հոդվածին ու հայտարարել. «Ըստ այդ հոդվածի՝ օտարերկրյա զինված ուժեր չեն տեղակայվելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների երկայնքով»:

«Մենք շատ զգայուն ենք այս հարցի նկատմամբ, և Հայաստանն ինքը գիտակցում է օտարերկրյա զինված ուժերի ներկայության հետևանքները», - հավելել է նա:

Հարցազրույցի ավարտին ԱԳՆ ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է. «Մենք լավ հարաբերություններ ունենք Հարավային Կովկասի երկրների հետ և կարծում ենք, որ այդ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը կարևոր են մեզ համար»:

Բաղային հավելել է, որ Իրանը պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանի երկրների հետ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունն ամրապնդելու համար և աջակցել ցանկացած գործողության, որը կամրապնդի տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին նաև 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ ՊՆ-ն կոչ է արել երկիրը նախապատրաստել պատերազմի․ CNN

Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը. Հաջիև

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ

Իսրայելական բանակը ռմբակոծել է Գազայի հատվածի մի քանի շրջաններ

Թшկարդում արգելափակված արջի քոթոթը փրկվել և տեղափոխվել է փրկարար կենտրոն. ԲԸՏՄ

«Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր

Ուկրաինան «Օրեշնիկ» հրթիռ է ոչնչացրել ռուսական տարածքում

138 կիլոգրամանոց տղամարդը պատահաբար ճզմել է ընկերուհու մանկահասակ երեխային

Բելառուսը չի ներգրավվի պատերազմում, եթե իր վրա չհարձակվեն

Վթարի են ենթարկվել Սարիկ Մինասյանի ծնողները. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. «Շամշյան»

Անի Զալինյանը դարձավ Նիդեռլանդների խորհրդարանի առաջին հայ պատգամավորը

Միլիարդատերը, սիրուհին և 100 միլիոն դոլարը. Google-ի նախկին գործադիր տնօրենի անձնական կյանքի ցնցող ճշմարտությունը

Նա տիկին Վարդուհին էր մինչև զոքանչ դառնալը. Շիրակի մարզպետ

Իրավապահները գործողություն են իրականացրել Էջմիածնի զորամասում