Ադրբեջանն ու ԱՄՆ-ն կստեղծեն ռազմավարական աշխատանքային խումբ՝ երեք ոլորտներում համագործակցության համար
Սեպտեմբերի 01, 2025

Ադրբեջանն ու ԱՄՆ-ն կստեղծեն ռազմավարական աշխատանքային խումբ՝ երեք ոլորտներում համագործակցության համար

By Օգոստոսի 08, 2025 60

Ադրբեջանը և Միացյալ Նահանգները կստորագրեն ռազմավարական գործընկերության կանոնադրությունը մշակելու համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ փաստաթուղթը կստորագրվի Վաշինգտոնում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցի ընթացքում։

Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերությունը կներառի երեք ոլորտ՝ տարածաշրջանային կապ՝  ներառյալ էներգետիկան, առևտուրը և տարանցումը, ներդրումներ՝ ներառյալ արհեստական բանականությունը և թվային ենթակառուցվածքները, անվտանգության ոլորտում համագործակցություն՝ ներառյալ պաշտպանական ոլորտում վաճառքները և ահաբեկչության դեմ պայքարը։ 

Ռազմավարական աշխատանքային խումբը կանդրադառնա այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են տարածաշրջանային կապի ենթակառուցվածքների ընդլայնումը և էներգետիկայի ոլորտում ներդրումները, տարածաշրջանային տնտեսական և առևտրային համագործակցության խթանումը և արհեստական բանականության զարգացումը։ «ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը նշանակում է ամերիկյան տեխնոլոգիաների և ներդրումների ներգրավում մեր երկիր, ինչպես նաև ԱՄՆ տնտեսական ակտիվություն», – ասել է գործակալության աղբյուրը։ 

Իլհամ Ալիևը աշխատանքային այցով գտնվում է Միացյալ Նահանգներում։ Ադրբեջանի նախագահը օգոստոսի 8-ին հանդիպելու է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վաշինգտոնում կայանալու է նաև Հայաստանի վարչապետի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Թրամփը ողջ է. Ռուսաստանն առաջ է շարժվում»․ Մեդվեդևը երկու վատ լուր է հայտնել երկվորյակ եղբայրների համար

Շատ ուրախ եմ մեր անձնական և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսության համար․ Փաշինյանը՝ Պուտինին

Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանի հարցը, բարձր գնահատել երկկողմ հարաբերությունները

Թրամփի որդին չի բացառել նախագահի պաշտոնում առաջադրվելը

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները. Հայաստանը չի մասնակցում

Հավելյալ գումարի դիմաց՝ սեպտեմբերի 1–ից հնարավոր է՝ վարորդական վկայականի համար «արագացված» քննություն տալ

Իրանը պետք է որդեգրի երկակի ռազմավարություն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ

Սոչիի օդանավակայանում հետաձգված է ութ չվերթ․ դրանց թվում՝ Երևան մեկնող և Երևանից ժամանող չվերթները

Թուրքիան կշարունակի համբերատար կերպով հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը. էրդողան

Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են ակտիվացնել տրանսպորտային կապերը, ընդլայնել առևտրի ծավալները. դեսպան

Իրանը հայտնել է 12-օրյա պատերազմի ընթացքում 21 իսրայելական ռազմավարական օբյեկտի ոչնչացման մասին

Դիլիջանում վթարի են ենթարկվել Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռները

Կրակոցներ Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում. կա զոհ