«Զանգեզուրի միջանցքը» Հրվ. Կովկասից ՌԴ-ի աստիճանական դուրսմղման և Իրանի ռազմավարական դերի շրջանցման գործիք է. իրանական լրատվամիջոց
Նոյեմբերի 01, 2025

«Զանգեզուրի միջանցքը» Հրվ. Կովկասից ՌԴ-ի աստիճանական դուրսմղման և Իրանի ռազմավարական դերի շրջանցման գործիք է. իրանական լրատվամիջոց

By Օգոստոսի 05, 2025 102

44-օրյա պատերազմի ավարտից ի վեր, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը որդեգրել են նույնանման քաղաքական ուղի՝ նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայի հանդեպ որդեգրել է սադրիչ քաղաքականություն և փաստացի դիվանագիտական հակամարտության մեջ է մտել։ Մյուս կողմից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանըսկսել է երկարաժամկետ ծրագիր՝ Ռուսաստանին աստիճանաբար հեռացնել երկրի քաղաքական և տնտեսական համակարգերից։ Այս մասին, ըստ tert.am-ի՝ գրում է qudsonline.ir կայքն իր «Զանգեզուրը և Մոսկվայի դեմ լուռ կոալիցիան» վերտառությամբ հոդվածում:

 

«ՀԱՊԿ-ից դուրս գալուց մինչև ԵՄ միջամտության պահանջ, Հայաստանը հստակ շրջվում է դեպի Արևմուտք։ Այդ համատեքստում նույնիսկ Հայ Առաքելական Եկեղեցին դարձել է Փաշինյանի քննադատության թիրախ, իսկ ռուսամետ ներդրողների կողմից ղեկավարվող տնտեսական կառույցները, ներառյալ Կարապետյանների խումբը, զրկվել են ազդեցությունից։

Այսպիսի պայմաններում ռուսական վերահսկողությամբ Սյունիքի մարզում երկաթուղու մերժումը և «Զանգեզուրի միջանցքի» վրա կենտրոնանալը գեոպոլիտիկ հստակ քայլ է», – գրում է աղբյուրը:

ԱՄՆ՝ ստվերային խաղացող 

«Ուկրաինայում պատերազմի հետևանքով Կովկասի վրա Մոսկվայի ուշադրության թուլացումից հետո ԱՄՆ-ն սկսել է ակտիվ բանակցել տարածաշրջանային կողմերի հետ՝ տրանսպորտային նախագծերը կառավարելու համար։ Հաղորդագրությունների համաձայն՝ նույնիսկ առաջարկվել է Վաշինգտոնի կողմից «Զանգեզուրի միջանցքի» 100-ամյա վարձակալություն։ Չնայած Ռուսաստանը շարունակում է հղում անել 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրին, սակայն իրականում այլևս լծակներ չունի այն իրագործելու։ Ռուս խաղաղապահները հեռացվել են, իսկ Մոսկվան ավելի շատ կենտրոնացած է ուկրաինական ճակատների վրա, քան՝ Հարավային Կովկասի», – ասվում է հոդվածում։

Զանգեզուր՝ տնտեսական փրկություն, թե քաղաքական պատրանք

«Զանգեզուրի միջանցքը» հաճախ ներկայացվում է որպես «Միջին միջանցքի» առանցքային օղակ՝ ճանապարհ, որը պետք է Չինաստանը Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի միջոցով միացնի Եվրոպային։ Սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ այս նախագիծը լուրջ գեոպոլիտիկ մարտահրավերների առջև է։

Միջանցքը պետք է անցնի Կասպից ծովով՝ ջրային տարածք, որի օգտագործման իրավունքը կախված է ափամերձ երկրների՝ ներառյալ Իրանի և Ռուսաստանի համատեղ համաձայնությունից, որոնք այժմ դուրս են մնացել «Զանգեզուրի միջանցքի» նախագծից։

Այսպիսով, Զանգեզուրը միայն տնտեսական նախագիծ չէ, այլ գործիք՝ Հարավային Կովկասից Ռուսաստանի աստիճանական դուրսմղման և Իրանի ռազմավարական դերի շրջանցման համար։ Միջանցք, որը, քանի դեռ Բաքուն շարունակում է իր հակամարտող քաղաքականությունը, իսկ Երևանը մնում է արևմտամետ ուղու վրա, ավելի շատ մնում է որպես «պատրանքային միջանցք», քան՝ խաղաղության և առևտրի ուղի», – եզրափակել է աղբյուրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը

ԱՄՆ ՊՆ-ն կոչ է արել երկիրը նախապատրաստել պատերազմի․ CNN

Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը. Հաջիև

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ

Իսրայելական բանակը ռմբակոծել է Գազայի հատվածի մի քանի շրջաններ

Թшկարդում արգելափակված արջի քոթոթը փրկվել և տեղափոխվել է փրկարար կենտրոն. ԲԸՏՄ

«Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր

Ուկրաինան «Օրեշնիկ» հրթիռ է ոչնչացրել ռուսական տարածքում

138 կիլոգրամանոց տղամարդը պատահաբար ճզմել է ընկերուհու մանկահասակ երեխային

Բելառուսը չի ներգրավվի պատերազմում, եթե իր վրա չհարձակվեն

Վթարի են ենթարկվել Սարիկ Մինասյանի ծնողները. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. «Շամշյան»

Անի Զալինյանը դարձավ Նիդեռլանդների խորհրդարանի առաջին հայ պատգամավորը

Միլիարդատերը, սիրուհին և 100 միլիոն դոլարը. Google-ի նախկին գործադիր տնօրենի անձնական կյանքի ցնցող ճշմարտությունը

Նա տիկին Վարդուհին էր մինչև զոքանչ դառնալը. Շիրակի մարզպետ