Եվրամիությունը մտադիր է մեկ տարով կրճատել ռուսական գազից հրաժարվելու ժամկետները
Հուլիսի 26, 2025

Եվրամիությունը մտադիր է մեկ տարով կրճատել ռուսական գազից հրաժարվելու ժամկետները

By Հուլիսի 26, 2025 21

Եվրախորհրդարանում առաջարկում են արագացնել ռուսական գազի ներմուծման ամբողջական արգելքը՝ վերջնաժամկետը 2028 թվականի հունվարից տեղափոխելով 2027 թվականի սկիզբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նախագծային փաստաթղթերին։ Նախաձեռնությունը պատկանում է այն պատգամավորներին, որոնք ձգտում են ավելի կոշտ մոտեցում կիրառել, քան հունիսին Եվրահանձնաժողովի ներկայացրածն էր։ Այն առաջարկում է դադարեցնել գնումները 2028 թվականից։ Արագացված հրաժարման կողմնակիցների թվում են խորհրդարանի խոշորագույն խմբակցությունների՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» և «Կանաչների կուսակցության» ներկայացուցիչները։

Բացի ժամկետը 2027 թվականի հունվար տեղափոխելուց, գաղափարի հեղինակներն առաջարկում են նաև պատիժներ սահմանել եվրոպական այն ընկերությունների համար, որոնք կխախտեն արգելքը։ Պատգամավոր Ինեսե Վայդերեի խոսքով՝ հնարավոր միջոցներից է էներգակիրների առևտրի լիցենզիաներից զրկելը։

 

Աշնանը Եվրոպական խորհրդարանը, ինչպես սպասվում է, կքվեարկի իր պաշտոնական դիրքորոշման ձևավորման հարցի շուրջ։ Դրանից հետո վերջնական որոշումը պետք է համաձայնեցվի ԵՄ Խորհրդի հետ, որտեղ այն պետք է հավաքի որակյալ մեծամասնություն։ Սա բացառում է առանձին պետությունների, մասնավորապես՝ Հունգարիայի և Սլովակիայի կողմից այն արգելափակելու հնարավորությունը, որոնք դեռևս խողովակաշարով ռուսական գազ են գնում և դեմ են համաեվրոպական արգելքին։

ԵՄ-ն խոստացել է հրաժարվել ռուսական գազից ունեցած բազմամյա կախվածությունից այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը 2022 թվականին պատերազմ է սկսել Ուկրաինայում։ Մինչև լայնամասշտաբ ներխուժումը Ռուսաստանը ապահովում էր եվրոպական գազի ներմուծման մոտ 45%-ը։ 2024 թվականին, ինչպես գրում է Reuters-ը, այդ մասնաբաժինը նվազել է մինչև 19%, մատակարարումներն իրականացվել են «Թուրքական հոսքով» և որպես հեղուկ բնական գազ (ՀԲԳ)։ Մինչև 2025 թվականի վերջը Եվրամիությունն ակնկալում է Ռուսաստանից գնվող գազի մասնաբաժինը նվազեցնել մինչև 13%։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արմավիրում ռուսական կործանիչ է ոչնչացվել

Կամբոջան Թաիլանդի փոխարեն հարվածել է Լաոսին

Արևմուտքը ծրագրում է հարձակվել Ռուսաստանի վրա

«Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհ է բռնկվել

Իսրայելն ԱԹՍ-ներով հարվածել է Լիբանանին․ մեկ մարդ է մահացել

Հայաստանի կառավարությունը պետք է կենտրոնանա սեփական հասարակության վրա․ փորձեր են արվում կասկածի տակ դնել հաստատված ստատուս քվոն․ Հաջիև

«Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ․ ԱԳՆ խոսնակ

Հաջիևը մեկնաբանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծում ամերիկյան ընկերության մասնակցության մասին լուրերը

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Որոշումներ կայացնում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն․ Հաջիև

Արցախի մի շարք շրջաններում անտառային հրդեհները չեն դադարում

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական սրացումն այսօր արդիական չէ․ Հիքմեթ Հաջիև

Իրանի նախագահը նշել է հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը

15-ամյա վարորդը «BYD»–ով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կա 2 տուժած

ԻՀՊԿ-ն հայտնել է Արևմտյան Ադրբեջան նահանգի իր բազայի վրա տեղի ունեցած ահաբեկչության մասին․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր