Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր Ուկրաինայի հետ Ռուսաստանի հակամարտության կարգավորման համար 50 օրվա փոխարեն 30 օր առաջարկել։ Դա տեղին կլիներ, եթե Կիևը մեկ շաբաթ առաջ բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվ հայտներ։ Այս մասին նա ասել է Տյանցզինում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է TASS-ը։
«Եթե մեր այդ պարզաբանումները, որոնք մենք բազմիցս փոխանցել ենք ամերիկացի գործընկերներին, այդ թվում՝ տարբեր միջոցառումների շրջանակներում կայացած իմ հանդիպումների ժամանակ, պարզապես անտեսվում են կամ չեն զեկուցվում նախագահ Թրամփին, ապա դժվար է դատել, թե ինչ է դրա հետևում կանգնած։ Բայց խոսել այն մասին, թե առաջընթաց չկա և դրա համար էլ 50 օր է տրված... Եթե ուկրաինական կողմը հունիսի 22-ից մեկ շաբաթ առաջ համաձայներ նշել երրորդ փուլի ամսաթիվը, գուցե այնտեղ արդեն 30 օր մնացած լիներ», - ասել է ռուս նախարարը։