Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր
Հուլիսի 30, 2025

Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր

By Հուլիսի 13, 2025 57

Փարիզի Բուժիվալ արվարձանում Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր է կնքվել: Թերթը փոխանցում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնագիրը որակել է «պատմական»։ Նրա խոսքով՝ Նոր Կալեդոնիայի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները տևել են 10 օր:

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն ևս ողջունել է «յուրահատուկ կազմավորման» ստեղծման մասին համաձայնագիրը՝ նշելով, որ դա կամրագրվի Ֆրանսիայի Սահմանադրության մեջ։ 

Լրատվամիջոցների տվյալով՝ փաստաթուղթը նախատեսում է նոր պետության ստեղծում, որը մասամբ կախված կլինի Ֆրանսիայից։ Ենթադրվում է, որ Նոր Կալեդոնիայի բնակիչները կստանան առանձին քաղաքացիություն և կկարողանան ունենալ երկու անձնագիր: Բացի դրանից՝ նոր պետությանը կարող են փոխանցվել սեփական միջազգային քաղաքականություն վարելու լիազորություններ:

Նախորդ տարի Նոր Կալեդոնիայում անկարգություններ էին տեղի ունեցել, երբ Ֆրանսիայի խորհրդարանը կղզում տեղական օրենսդիր ժողովի ընտրությունների ընթացակարգը փոխելու մասին օրենք էր ընդունել։ Ֆրանսիայի կառավարությունը արտակարգ դրություն էր հայտարարել և զինվորականներ ուղարկել Նոր Կալեդոնիա:

Նոր Կալեդոնիայի շուրջ թեժացել էին Փարիզի և Բաքվի հարաբերությունները: Ֆրանսիան մեղադրել էր Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգություններ հրահրելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀ–ում սեռական և աշխատանքային թրաֆիքինգի հատկանիշներով քրեական վարույթներն ավելացել են

Սարիկ Մինասյանը կարող է նշանակվել ՀԷՑ-ի մասնաճյուղի տնօրեն

Ալբերտայի իշխանությունները կոչ են արել հաստատել Կանադայից անջատվելու մասին հանրաքվեի հարցը

ՌԴ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի զորավարժարանին

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Ջրաբերի ավազի հանքում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Եկատերինբուրգում հետախուզման մեջ է հայտնվել ադրբեջանական սփյուռքի ղեկավարը

Մելանյան հավանում է Պուտինին. Թրամփ

Կամչատկայի երկրաշարժից առաջացած ցունամին հասել է Կալիֆոռնիայի ափեր

ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ

Զելենսկու քաղաքականությունը լվացքի մեքենա է․ եվրապատգամավոր

Թրամփը հրամայել է «զբաղվել Զելենսկիով»

Զանգեզուրը մեր կարմիր գիծն է․ Իրանի խորհրդարանի անդամ

Երբ կմեկնարկի օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 30-ին