Սենատի զինված ուժերի կոմիտեն հաստատել է 500 միլիոն դոլարի հատկացումը Ուկրաինային մինչև 2028 թվականը ռազմական օգնության համար: Համապատասխան կետը ներառվել է այդ կոմիտեի կողմից հաստատված ԱՄՆ պաշտպանության 2026 թվականի բյուջեի նախագծում։
Այս մասին ասվում է կոմիտեի կողմից հրապարակված նախապատմական փաստաթղթերում։
Նշվում է, որ նրա կողմից կայացված որոշումները «երկարաձգում են Ուկրաինայի անվտանգության օգնության նախաձեռնությունը մինչև 2028 թվականը ներառյալ և ընդլայնում այս ծրագրի ֆինանսավորումը մինչև 500 միլիոն դոլար»։
Կոմիտեի կողմից առաջարկված ռազմական բյուջեն հռչակում է «Միացյալ Նահանգների քաղաքականությունը՝ օգնել Ուկրաինային հուսալի պաշտպանական և զսպման կարողություններ ապահովելու, ինչպես նաև ամրապնդելու Ուկրաինայի հետ համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում՝ Ուկրաինայի համար զինված ուժեր կառուցելու համար, որոնք ունակ կլինեն պաշտպանել Ուկրաինան և զսպել ագրեսիան ապագայում»։
Ընդհանուր առմամբ, Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեն հաստատել է ԱՄՆ ռազմական կարիքների համար հաջորդ տարի 924,7 միլիարդ դոլարի հատկացումը։