2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ
Հուլիսի 11, 2025

2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ

By Հուլիսի 10, 2025 40

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով 2025 թվականի հունիսին Ուկրաինայում հաստատվել է 232 քաղաքացիական անձի մահվան և 1343-ի վիրավորման դեպք։

Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելությանը։

Ըստ ՄԱԿ-ի՝ սա ամենաբարձր ամսական ցուցանիշն է Ուկրաինայում սկսված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում՝ 2022 թվականի ապրիլից ի վեր։

Առաքելությունը շեշտում է, որ այս տվյալները չեն ներառում ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքները, քանի որ այդ շրջաններում ՄԱԿ-ի ներկայացուցիչները մուտք չեն ունեցել։ Այս հանգամանքը նշանակում է, որ իրական զոհերի թիվը կարող է լինել զգալիորեն ավելի բարձր։

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ քաղաքացիական զոհերի աճի հիմնական պատճառը ռուսական կողմի հրթիռային և դրոնային հարձակումների ինտենսիվության ավելացումն է, որոնք թիրախավորել են ոչ միայն առաջնագծի գոտիները, այլև բնակելի տարածքներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի խորքում։

ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Դանիել Բելը հայտնել է, որ հեռահար հրթիռներով և դրոններով հարվածների ավելացումը շփման գծից հեռու քաղաքացիական բնակչության շրջանում պատճառել է ավելի շատ մահեր և ավերածություններ։Ռուսաստանը, իր հերթին, հերքում է խաղաղ բնակչության դիտավորյալ թիրախավորումը՝ պնդելով, թե հարվածները հասցվում են բացառապես ռազմական օբյեկտներին։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկզբից՝ 2022 թվականից մինչ այժմ, զոհվել է ավելի քան 13,500 քաղաքացիական անձ, սակայն առաքելությունը ընդգծում է, որ իրական թվերն ամենայն հավանականությամբ զգալիորեն ավելի բարձր են։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շուտափույթ ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Ադրբեջանը կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային

Բրազիլիայում ցուցարարներն այրել են Թրամփի պատկերը

ՄԱԿ-ը հրաժարվել է մեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը

Ռազմական օդանավով Ռոստով թռած բլոգեր Մարիան նախկին ամուսնուն սպառնացել է ուղարկել հատուկ ռազմական գործողության

Հղի աշակերտուհիներին նպաստ տալը՝ պեդոֆիլիայի խրախուսում է. Պատգամավոր

Ռուսաստանի Կենտրոնական բանկը նվազեցրել է դոլարի և եվրոյի փոխարժեքները

Էրդողանը Քրդական աշխատավորական կուսակցության զինաթափման կապակցությամբ հրապարակում է արել

Կասեցվել է «Բեկոնի» 2 տեսակի մսամթերքի արտադրությունը. ՍԱՏՄ

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

Վրաստանում կանխել են Հայաստանից ոսկյա զարդերի անօրինական ներմուծումը

Lizzo-ն իր մերկությունը ցուցադրել է նոր տեսանյութով

Վրաստանի մաքսայինը հիմա էլ խստացումներ է կիրառում Ռուսաստանից Հայաստան գազ փոխադրող մեքենաների նկատմամբ

ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի քան 1300 աշխատակցի ազատում է աշխատանքից

Արցախ Միությունը բողոքի նոտա է հղել բռնազավթված Ստեփանակերտում ՏՀԿ գագաթաժողովին մասնակցած երկրների կառավարություններին