Ուկրաինային ցուցաբերած օգնության պատճառով ՆԱՏՕ-ն պետք է անհապաղ վերականգնի իր պաշտպանական ներուժը. Ռուբիո
Հուլիսի 30, 2025

Ուկրաինային ցուցաբերած օգնության պատճառով ՆԱՏՕ-ն պետք է անհապաղ վերականգնի իր պաշտպանական ներուժը. Ռուբիո

By Հուլիսի 09, 2025 58

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ եվրոպական երկրները զգալիորեն սպառել են իրենց զինանոցները՝ Ուկրաինային ռազմական աջակցության պատճառով, և այժմ ՆԱՏՕ-ն կարիք ունի իր պաշտպանական կարողությունների լայնածավալ վերականգնման։ Իր մտահոգությունների մասին պետքարտուղարը գրել է USA Today-ի իր հեղինակային սյունակում։

Ռուբիոն նշել է, որ դաշինքը պետք է համալրի ոչ միայն իր զենքի պաշարները, այլև վերականգնի վաղուց կորցրած ռազմական կարողությունները, մասնավորապես՝ ռազմավարական զորքերի տեղափոխումը, հակաօդային պաշտպանության համակարգերը, հրետանին և արդյունավետ հրամանատարությունն ու կապը։

Նա ընդգծել է, որ ըստ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնության՝ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ, Միացյալ Նահանգները դեռևս արդյունաբերական բազա ունեցող միակ երկիրն է, որը կարող է ծածկել Եվրոպայի ամբողջ անվտանգության կարիքները։ 

Հաագայում հունիսի 24-25-ն անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ավարտվել է մասնակից երկրների՝ իրենց ռազմական բյուջեները զգալիորեն ավելացնելու որոշմամբ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է վստահ լինի Ռուսաստանից հնարավոր սպառնալիքից պաշտպանվելու իր կարողության մեջ։

Ռուտտեն միաժամանակ արևմտյան երկրներին կոչ է արել Մոսկվայի հարցում միամտություն չդրսևորել։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կանադան զենք է մատակարարում Իսրայելին․ Globe and Mail

Օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը

Իրականացվել է «Մեր գյազարը՝ «յաշիկիդ» մեջ» օպերացիա, օրինախախտ «յաշիկավար» է հայտնաբերվել․ Shamshyan

Լարսը բաց է

Հնդկաստանը սպառնացել է Պակիստանին

Պենտագոնի ղեկավարը կարող է հրաժարական տալ․ NBC

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 30-ին

ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթին

WP. Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժը կարող է լինել աշխարհում վեցերորդ ամենաուժեղը

Կրեմլը պատասխանել է Թրամփի վերջնագրին

Ուկրաինան կմիանա Ռուսաստանին և Բելառուսին․ վերլուծաբան (տեսանյութ)

Հութիները գերձայնային հրթիռով հարվածել են Թել Ավիվի օդանավակայանին

Ճապոնիայում ցունամիի վտանգի պատճառով կարող է տարհանվել ավելի քան 2 մլն մարդ

ՌԴ–ն և Չինաստանը ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսին

Չինաստանը մերժել է ԱՄՆ պահանջները և չի հրաժարվի ռուսական նավթից