Կուրսկի քաղաքային լողափի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով 3 մարդ մահացել է, 7-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Կուրսկի «Քաղաքային» լողափը, ինչի հետևանքով տուժել է 4 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա:
«Ճշտված տվյալներ Ուկրաինայի զինված ուժերի հարվածի վերաբերյալ։ Լողափի վրա հարձակվելու հետևանքով 3 մարդ տեղում մահացել է»,- գրել է Խինշտեյնը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ տուժածների թվում 5 տարեկան տղա կա։ Նրանցից 5-ի, այդ թվում՝ երեխայի վիճակը ծանր է։
Նա հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները, իսկ հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են: