Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չինացի զինվորականները լազերային զենք են կիրառել ԵՄ ASPIDES առաքելության մեջ ներգրավված գերմանական ինքնաթիռի դեմ: Չինաստանի դեսպանը կանչվել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն։
«Գերմանական անձնակազմին սպառնացող վտանգը և գործողության խափանումը միանգամայն անընդունելի են», – Առաջին լրատվականի փոխանցմամբ՝ հայտարարել են գերատեսչությունում:
ASPIDES առաքելությունը ԵՄ նախաձեռնությունն է, որի նպատակն է պաշտպանել Կարմիր ծովում առևտրային նավարկությունը: