Մշակույթի հիսուն հայտնի գործիչներ նամակով դիմել են BBC հեռուստաալիքին՝ խնդրելով «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը Իսրայելից տեղափոխել պաղեստինցիների իրավունքները խախտելու պատճառով։ news.ru-ն գրում է, որ հայտնիների մեջ են մոդելավորող Վիվեն Վեստվուդը, երգիչ Պիտեր Գեբրիելը, Wolf Alice խմբի մասնակիցները։
Նրանց խոսքով, ինտեգրացիայի և բազմազանության կոչը կորցնում է իմաստը Իսրայելի կողմից Պաղեստինի քաղաքացիների իրավունքների սիստեմատիկ խախտումների պատճառով։
«Եվրատեսիլը հնարավոր է թեթև միջոցառում է, բայց այն չպետք է անտեսի մարդու իրավունքները»,- նշված է մրցույթի ստեղծողներին ուղղված նամակում։
BBC-ի ներկայացուցիչները պատասխանել են, որ «Եվրատեսիլը» ոչ քաղաքական մրցույթ է, որևէ քաղաքական ուղերձ չունի։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն, այդ թվում նաև Հայաստանը։ Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը:
0Comments