Մեքսիկայի Կանկուն հանգստավայրում շաբաթ լույս կիրակի գիշերը, որտեղ հանցագործները կրակել են տոնի հյուրերի վրա, 7 մարդ մահացել է, գրում է«ՌԻԱ Նովոստին»:
Universal-ը հայտնում է, որ ավազակները մոտեցել են քաղաքի ոչ ամենաբարեկեցիկ շրջանի տներից մեկին եւ սկսել կրակել են հավաքվածների վրա: Ոստիկանությունը երկու սպանվածներին հայտնաբերել է տանը եւս հինգ մարմին՝ դրսում:
Վերջին շրջանում հանցավորության տեսանկյունից գրեթե անվտանգ Կանկունը դարձել է թմրանյութեր վաճառող մրցակից խմբավորումների միջեւ հարաբերությունների բազմաթիվ արյունալի պարզաբանումների թատերաբեմ: Բախումները հիմնականում տեղի են ունենում զբոսաշրջային քաղաքի գոտուց դուրս:
0Comments