ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաշվել է տարբեր պետությունների սահմաններին առկա պատերի քանակը: Այդ մասին նա գրել է Թվիթերում, գրում է Gazeta-ն:
Նա հայտնել է, որ աշխարհում կա մոտ 77 արգելապատնեշ: Մոտ ապագայում նախատեսվում է եւս 45-ի շինարարությունը:
«Եվրոպայում ավելի քան 800 մղոն պատ է կառուցվել միայն 2015 թվականից հետո», - ասել է Թրամփը:
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ բոլոր այս նախագծերը հաջողված են համարվել:
«Դադարեցրե՛ք հանցավորությունը մեր հարավային սահմանի վրա»,-կոչ է արել Թրամփը։
Այս հայտարարությունը ԱՄՆ նախագահն արել է շարունակվող շաթդաունի ֆոնին:
0Comments