ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ԱԺ նիստերի դահլիճում մոտեցավ ԼՀԿ-ի պատգամավոր Մանե Թանդիլյանին և դեղին վարդեր նվիրեց նրան: Այնուհետև Էնֆիաջյանն զբաղեցրեց իր տեղը, որը նախկինում զբաղեցնում էր իր կուսակից Միքայել Մելքումյանը:
«Վարդերի հեղափոխություն»,- արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված Վահե Էնֆիաջյանը, վերջինս քվեարկության արդյունքում ստացել է 108 կողմ ձայն: Նրա հետ մրցում էր ԼՀԿ-ից առաջադրված Մանե Թանդիլյանը, որն էլ ստացել է 19 կողմ ձայն:
0Comments