Վաշինգտոնն իր լատինաամերիկյան հարեւանից կստանա բավարար միջոցներ սահմանի վրա ֆիզիկական պատնեշ ստեղծելու համար՝ ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի միջեւ կնքված նոր առեւտրային համաձայնագրի (USMCA) շնորհիվ: Այս մասին ուրբաթ օրը Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ТАСС- ը:
«Ես հաճախ հայտարարում էի հանրահավաքներում, տարբեր ձեւերով, որ Մեքսիկան կվճարի պատի կառուցման համար,- գրել է Թրամփը:- Մենք հենց նոր Մեքսիկայի հետ գերազանց առեւտրային պայմանագիր ենք կնքել, եւ արդյունքում կստանանք տարեկան 1 միլիարդ դոլար ավելի, քան մենք կստանայինք եթե NAFTA- ն պահպանվեր (Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիր), որին նա փոխարինեց: Այս տարբերությունն ավելի շատ է փոխհատուցում պատի կառուցման ծախսերին։
Նոյեմբերի 30-ին G-20 գագաթնաժողովի շրջանակներում Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն, ԱՄՆ նախագահ Թրամփը եւ Մեքսիկայի՝ տվյալ պահին գործող նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն ստորագրեցին նոր եռակողմ առեւտրային համաձայնագիր: Այն եկավ փոխարինելու NAFTA- ին, որը գործում է 1994 թ.–ից:
0Comments