Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները: Այդ մասին անգլիական ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում հայտնել է «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին:
Անգլիայի ընթացիկ առաջնության 14 խաղում Մխիթարյանը խփել է 4 գոլ եւ կատարել 1 գոլային փոխանցում:
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում ոտքի կոտրվածք ստացած Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ սպասվում է փետրվարին:
0Comments