Մեքսիկական իշխանությունները ԱՄՆ-ի սահմանին գտնվող Նուևո Լարեդո քաղաքից ոչ շատ հեռու 20 դիակ են հայտնաբերել։ Reuters-ը հայտնում է, որ մարմիններից 17-ն այրված են եղել:
Դիակների կողքին հինգ այրված ավտոմեքենաներ են հայտնաբերվել նաեւ Միգել Ալեման քաղաքում, որը Տամաուլիպաս նահանգում է:
Տամաուլիպասը Մեքսիկայի ամենադաժան նահանգներից է։ Այստեղ գործում են մի քանի հանցախմբեր, որոնք պայքարում են թմրամիջոցների շրջանառությունը, շորթումը եւ միգրանտների շահագործումը վերահսկելու համար:
0Comments