Սամվել Մայրապետյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Գործարարը կալանավորվել է հոկտեմբերի 9-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդությունը։

Դատարանի որոշմամբ` Մայրապետյանն այսօր ազատ է արձակվել՝ 30 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունը Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ (կաշառք ստանալուն օժանդակելը):

Խոշոր գործարարը կալանավորվել է հոկտեմբերի 9-ին: Սամվել Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: