Արևմտյան Ավստրալիայի Բրում քաղաքի բնակիչ Թրևիս Փաուերը լողափին արտասովոր ծովային կենդանի է հայտնաբերել, որն ունի տասնյակ շոշափուկներ ու հսկայական բերան: Այս մասին գրում է Daily Express-ը:
Տղամարդը խոստովանել է, որ չի կարողացել հասկանալ, թե ինչ կենդանի է հայտնաբերել և տվել է այն գիտնականներին:
«Սկզբում ինձ թվաց, որ այդ արարածը կարող է սատկած կամ թունավոր լինել, քանի որ այն չէր շարժվում և յուրահատուկ գունավորում ուներ», - պատմել է նա:
Ջրակենսաբանները ենթադրում են, որ կենդանին ակտինիա է՝ աղեխորշավորների տիպի, վեցճառագայթավոր կորալների ենթադասի ծովային կենդանի, սակայն նրանք դեռ չեն պարզել, թե որ տեսակին է այն պատկանում:
0Comments