ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը հանդիպել են ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:
ՀՀԿ մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել միջկուսակցական գործակցության հեռանկարին:
0Comments