2018 թ. Հայաստանի զինված ուժերում արձանագրվել է կոռուպցիայի 182 դեպք: Փետրվարի 12-ին տարին ամփոփող նիստի ժամանակ տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը: Նիստն անցկացվել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ: Նիստին ներկա է եղել նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Սա 66 դեպքով կամ 56,9 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի: Բոլոր դեպքերի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել: 173 դեպքերով հարուցվել են քրեական գործեր: 86 անձանց վերաբերյալ43 քրեական գործեր ուղարկվել են դատարաններ: 2018թ. ընդհանուր առմամբ քրեական գործերով հիմնավորվել են 422.236.614 դրամի նյութական վնասի պատճառման փաստեր, ինչը 7.3 անգամ ավելի է 2017թ. ցուցանիշից: Մինչդատական վարույթում վերականգնվել է 410.653.037 դրամը, որը 8 անգամ գերազանցում է 2017թ.արդյունքը:
0Comments