Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը «Պուտինի երկարատև պետությունը» հոդվածում նկարագրել է «Պուտինի քաղաքական մեքենայի» լիարժեք ապագան:
Նա այս մասին գրել է «Նեզավիսիմայա գազետա»-ի սյունակում:
Սկզբում Սուրկովը մտորում է «ընտրության պատրանքի» մասին, որը նա կոչում է արևմտյան կենսակերպի «արքայական հնարք»:
«Եվ ահա` Ռուսաստան պետությունը շարունակում է մնալ, և հիմա այն նոր տիպի պետություն է, որը մենք դեռ չենք ունեցել»,–«Առաջին լրատվականի» փոխանցմամբ՝ նշում է Սուրկովը՝ հավելելով, որ այն սթրես-թեստերը, որոնք անցել և անցնում է Ռուսաստանը, ցույց են տալիս, որ քաղաքական կառուցվածքի նման մոդելը «ոչ միայն տարիների, այլև տասնամյակների և, ամենայն հավանականությամբ, առաջիկա դարասկզբի համար ռուս ժողովրդի գոյատևման և բարձրացման արդյունավետ միջոց է»:
Այնուհետև Սուրկովը պնդում է, որ «Պուտինի մեծ քաղաքական մեքենան թափ է հավաքում» և պատրաստվում է երկար, դժվարին և հետաքրքիր աշխատանքի:
Բազում տարիներ անց Ռուսաստանը կշարունակի մնալ Պուտինյան պետություն՝ նշում է Սուրկովը: Նա մեջբերում է Ֆրանսիայի օրինակը, որը դեռևս իրեն անվանում է Դը Գոլի հինգերորդ հանրապետությունը, ինչպես նաև Թուրքիան, որը հիմնված է Աթաթուրքի գաղափարախոսության վրա:
0Comments