Տիգրան ջան, դու ճիշտ էիր, մենք՝ սխալ

Խոստովանեմ, որ չեմ ընտրել ձեր դաշինքը, ավելին՝ ունեցածիս հնարավորին չափ համոզում էի, որ իրենք էլ դա չանեն

«Հարգելի քաղաքապետարան և Նոր Նորքի համայնքապետարան։

Ձեզ դիմում է բազմահարկ Մոլդովական 3 շենքի բնակիչը’ես։

Արդեն չորս օր է խափանված է մեր վերելակի (լիֆտի) աշխատանքը։

Մի կողմից մտածում եմ, որ այսպիսով փորձ է արվում պատժել ինձ հակահեղափոխական մտքերիս համար, մյուս կողմից զարմանում եմ, որ դրա համար պետք է տուժեն մի քանի տասնյակ ձեզ ձայն տվածայլ մարդիկ։

Այո, խոստովանեմ, որ չեմ ընտրել ձեր դաշինքը, ավելին ունեցածիս հնարավորին չափ համոզում էի որ իրենք էլ դա չանեն։

Չլսեցին։

Խնդրանքս որն է։ Ոչ մի։

Ուզում եմ իմ խորին շնորկալությունս հայտնեմ ձեզ առ այն որ այս չորս օրը ականջս շոյվում է , երբ հարևանների ինձ տեսնելով ասում են’

– Տիգրան ջան, դու ճիշտ էիր, մենք’ սխալ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը։