Մադուրոն իրեն Հիսուսի հետ է համեմատել

Վենեսուելայի նախագահը այսպես դիմել է զինվորականներին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն զինավարժությունների նախապատրաստվելու ընթացքում դիմել է զինծառայողներին՝ կոչ անելով պաշտպանել երկրի ինքնիշխանությունն արտաքին միջամտության սպառնալիքներից, հաղորդում է ՄԿ-ը՝ հղում կատարելով Cocuyo պարբերականին:

«Ես աշխատավոր եմ, ինչպես Փրկիչ Հիսուս Քրիստոսը»,-պարբերականը մեջբերում է Մադուրոյի խոսքերը:

Իսկ զինվորականները, նրա խոսքերով, երկրի անկախության երաշխիքն են. ներկայումս բանակը պետք է որոշի՝ Վենեսուելան կլինի ազատ պետություն, թե գաղութ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի բացառում, որ զորքեր կուղարկի Վենեսուելա: