Հայտնի է՝ ինչ են քննարկելու Բայդենն ու Սի Ծինփինն առաջիկա վիրտուալ հանդիպմանը

Մանրամասներ

ա

Վաշինգտոնը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի՝ նոյեմբերի 15-ին պլանավորված տեսակապով հանդիպումը գլխավորապես նպատակամղված կլինի այն բանին, որպեսզի երկրների միջև մրցակցությունն իրականացվի պատասխանատվությամբ և չհանգեցնի հակամարտության:

Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք կարծում ենք, որ ղեկավարների մակարդակով այդ հանդիպումը կարևոր է, որպեսզի մրցակցությունն իրականացվի համապատասխան կերպով»,- ասել է նա:

«Այդ փոխգործակցությունը կարևոր է, քանի որ թույլ է տալիս սահմանել մրցակացության կանոններ երկու հանգուցային հանգամանքերի վերաբերյալ: Առաջինը՝ երաշխավորել, որ մրցակցությունը չի հանգեցնի հակամարտության»,- պարզաբանել է աշխատակցուհին:

«Երկրորդ, մենք նաև կարծում ենք, որ այդ հանդիպումը <…> նպատակամղված է խաղի կանոնների կատարման ապահովմանը,- նշել է վաչակազմի ներկայացուցիչը:- Դա հնարավորություն է նախագահ Բայդենի համար ուղղակիորեն ասելու նախագահ Սի (Ծինփինին), որ ինքը նրանից սպասում է խաղի կանոնների պահպանում, ինչպես դա անում են մյուս պատասխանատու պետությունները»:

Բացի այդ, հաղորդվում է, որ Սի Ծինփինն առաջիկա վիրտուալ հանդիպման ընթացքում կփորձի ԱՄՆ-ի նախագահին տեղեկացնել, որ Պեկինը ցանկացած գնով կհասնի մայր հողի և Թայվանի վերամիավորմանը, ինչպես նաև կշեշտի, թե որքան վտանգավոր են թայվանցի անջատողականներին աջակցելու փորձերը: Այդ մասին ասվում է գագաթնաժողովի նախաշեմին China Daily չինական պետական թերթում տպագրված խմբագրական հոդվածում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել Է, որ Սի Ծինփինի և Բայդենի վիրտուալ հանդիպումը կկայանա Վաշինգտոնի ժամանակով նոյեմբերի 15-ին ժամը 19:45-ին (Երևանի ժամանակով 04:45-ին): Հրատարակությունը նշում է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներն այս տարի երկու անգամ հեռախոսազրույց են ունեցել, և երկու խոսակցություններն Էլ նպաստել են կողմերի ավելի կառուցողական փոխգործակցությանը:

«Պետք է հուսալ, որ այդպես կլինի նաև այս անգամ, քանի որ նրանց առաջին վիրտուալ հանդիպումը կայանում է այն պահին, երբ Թայվանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունները դարձել են տարաձայնությունների սաստկացման աղբյուր»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ Պեկինը քանիցս հասկանալ է տվել Վաշինգտոնին, որ Թայվանը Պեկինի կարևորագույն շահերից մեկն է, և որ ցանկացած գործողություն, որը խրախուսում է կղզու անջատողական ուժերին, կարող է ոչ միայն ակնթարթորեն խարխլել չին-ամերիկյան հարաբերությունները, այլև անդունդ տանել ողջ աշխարհը: