Քիշնեւում Ռուսաստանի դեսպանատան վրա հրավառելիք են նետել

Մանրամասներ

1

Գիշերը Քիշնեւում Ռուսաստանի դեսպանատան վրա հրավառելիք են նետել, գրում է  «Комсомольская правда»-ի մոլդովական ծառայությունը։

Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակումը կազմակերպել է ՌԴ  ոմն 40-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից բնակվում է Քիշնեւում։

Մինչ հարձակումը նա անպարկեշտ արտահայտություններ է գրել դեսպանատան դարպասների վրա։

Օրինախախտին կալանավորել են  72 ժամով։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։